Բազմաթիվ գրիչներ Փաշինյանին, որ «էլ գրիչ չգողանա»
Մինչ կառավարության շենքի ներսում գործադիրը նիստ է անցկացնում, երկու կանայք գրիչներ բերեցին ու նետեցին կառավարության շենքի ուղղությամբ։
«Սրանք բերել ենք Փաշինյանին, որ ուրիշների գրիչը չգողանա։ Ռուսական ալիքները ցույց տվեցին, թե ինչպես է գրիչը վերցնում ու դնում գրպանը։ Մենք էլ որոշեցինք մի ամբողջ տարվա գրիչ բերել իրեն՝ ասելու համար, Փաշինյան Նիկոլ, ամոթ է»,-ասաց ակցիայի մասնակից կանանցից մեկը։
Նա նշեց, որ գրիչներ բերելը նաև խորհրդաշնական քայլ է, քանի որ գրիչները ծառայում են Փաշինյանին միայն տարածքներ հանձնելու համար։
«Էդ գրիչով հանձնել է Բերձորը, հանձնելու է Տիգրանաշենը։ Սա գերիներին դավաճան հանելու գրիչ է»,-ասաց կինը։
Կանանց քայլը զայրացրեց կառավարության դիմաց տարբեր խնդիրենրով բողոքի եկած քաղաքացիներին։
Վթարքային շենքում ապրող կինը հետաքրքրվեց՝ ո՞վ է ակցիայի հովանավորը, ո՞վ է գնել գրիչները։
«Ես իմ գրպանից եմ գնել, հատը 30 դրամ է։ Ես հայրենիքի համար եմ պայքարում։ Ուզում եմ հասկանալ տուն ուզողներին։ Եթե թուրքերը եկան հասան Երևան, էդ տունն ի՞նչ է անելու»,-ասաց կառավարության շենքի դիմաց գրիչներ նետած կինը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները