«Փաստ». Իշխանությունները արտերկրից PR մասնագետներ և քաղտեխնոլոգներ են հրավիրել
«Փաստ» թերթը գրում է.
«Տարբեր քաղաքագետներ և ռազմական ոլորտի ներկայացուցիչներ ու փորձագետներ պնդում են, որ առաջիկայում ՀՀ-ում լուրջ գործընթացներ են տեղի ունենալու՝ կապված Արցախի կարգավիճակի, կոմունիկացիաների, Բերձորի, ինչպես նաև իշխանությունների կողմից առաջ քաշված «խաղաղության դարաշրջանի» շրջանակներում։
Սրանք հարցեր են, որոնք մեծապես մտահոգում են բոլոր նրանց, ովքեր մտածելու և վերլուծելու կարողություն ունեն: Եվ ահա, այս և նմանօրինակ այլ հարցերի շղթաները «փակելու» և հանրության ուշադրությունը հերթական անգամ բուն գործընթացներից շեղելու նպատակով իշխանությունները տարատեսակ «շոուներ» ու այլ միջոցներ են մշակում։
«Փաստ» թերթի տեղեկություններով, չնայած գործող իշխանությունները վստահ են, որ իրենք մանիպուլյացիայի գծով «աշխարհի չեմպիոն» են, այդուամենայնիվ, նախորդ շաբաթ արտերկրից PR մասնագետներ և քաղտեխնոլոգներ են հրավիրել, որոնց առաջ խնդիր է դրված իշխանության PR բլոկին հատուկ թրեյնինգների միջոցով «մարզել» և պատրաստել տեղեկատվական դաշտում մանիպույլատիվ գործընթացներ ապահովելու գործին։ Հասկանալի է՝ մեղմ ասած, ոչ անվճար:
Մեր աղբյուրները փոխանցում են նաև, որ դասընթացները տեղի են ունենում մի քանի խմբերով՝ մասնավորաբար Աղվերանում և Ծաղկաձորում։ Թերթի տեղեկություններով, մանիպուլյացիայի «դասերն» անցնում են իրավիճակային տարբեր խնդիրների առաջադրումով, ինչպես նաև մասնագիտական կինոդիտումներով»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Գյուղատնտեսության ոլորտում շուտով դժգոհությունների մեծ ալիք է բարձրանալու
- «Հրապարակ». ԱՄՆ Հինգերորդ բանակային կորպուսի մշտական բազա և կենտրոնակայան է տեղակայվելու Լեհաստանում
- «Փաստ». Ինչն է դարձել Ապարանի ոստիկանապետի պաշտոնազրկման հիմնական պատճառը
- «Ժողովուրդ». Ի՞նչ կհետևի հայտարարություններին, կամ ինչ քայլեր կձեռնարկեն ընդդիմադիրները հանրահավաքից հետո
- «Հրապարակ». Փաշինյանի անմիջական հրահանգով ցուցարարների նկատմամբ բռնություններ գործադրած բոլոր ոստիկաններն անխտիր պարգևատրվել են
- «Փաստ». Որևէ խորքային հիմնավորում չի նշվել՝ ինչի համար ու ինչպես է «ծախսվելու» ԱՄՆ-ից ստանալիք 120 միլիոն դոլար դրամաշնորհը
- «Ժողովուրդ». Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն իրականում քաղաքապետարանի աշխատանքից մեծ հաշվով տեղյակ չէ
- «Հրապարակ». Ներթիմային մրցակցությունը սրվել է հատկապես ՔՊ մարզային խորհուրդների ձևավորման հետ կապված
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան