ՔՊ-ն արտահերթ նստաշրջան է հրավիրում Իշխան Սաղաթելյանին և Վահե Հակոբյանին պաշտոնազրկելու հարցերով
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին է ներկայացրել Ազգային ժողովի պատգամավոր Իշխան Սաղաթելյանին Ազգային ժողովի նախագահի տեղակալի պաշտոնից հետ կանչելու վերաբերյալ և Ազգային ժողովի պատգամավոր Վահե Հակոբյանին՝ որպես Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին ԱԺ որոշումների նախագծեր, խնդրել ներկայացված որոշման նախագծերը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ։
Ազգային ժողովի խորհուրդը համաձայնություն է տվել 2022 թվականի հուլիսի 1-ին ժամը 11:00-ին, նախաձեռնողի սահմանած օրակարգով և ժամկետում Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելուն։
«Հիմք ընդունելով 2022 թվականի հուլիսի 1-ին` ժամը 11:00-ին, Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելու վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությունը, ինչպես նաև Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության «2022 թվականի հուլիսի 1-ին, ժամը 11:00-ին նախաձեռնողի սահմանած օրակարգով Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելու և Խորհրդին միջնորդություն ներկայացնելու մասին» որոշումը, առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 44-րդ հոդվածի 8-րդ մասով՝ Ազգային ժողովի խորհուրդը որոշում է.
Համաձայնություն տալ 2022 թվականի հուլիսի 1-ին` ժամը 11:00-ին, նախաձեռնողի սահմանած օրակարգով և ժամկետում Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելուն»,- նշված է ԱԺ կայքում։
Հարակից հրապարակումներ`
- Զոհրաբյան. Վաղը շատ հետաքրքիր է լինելու խորհրդարանական ընդդիմության քվոտայով մյուս երկու հանձնաժողովների նախագահների դիրքորոշումը
- «Այս ամենը Փաշինյանը փորձում է օգտագործել սեփական հանրությանը ահաբեկելու նպատակով». Վահե Հակոբյան
- «Ժողովուրդ». Ինչու են սկսել հենց Իշխան Սաղաթելյանից և Վահե Հակոբյանից
- ՔՊ-ն ԱԺ պաշտոններից հեռացրել է Իշխան Սաղաթելյանին և Վահե Հակոբյանին
- Ընդդիմադիրներին մանդատներից զրկելու հարցում կա երկու կարծիք. Ալեն Սիմոնյան
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան