ԱՄՆ դեսպանատունը Մոսկվայի իր շենքի վրա ծածանել է ԼԳԲՏ դրոշը
Ամերիկացի դիվանագետները Մոսկվայում դեսպանատան շենքի վրա կախել են ԼԳԲՏ համայնքի ծիածանագույն դրոշը։ Այս մասին ասվում է ВКонтакте-ում դիվանագիտական ներկայացուցչության պաշտոնական էջում։
«Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն այսօր բարձրացնում է ծիածանագույն դրոշը՝ ի համերաշխություն ԼԳԲՏ+ համայնքին»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Մոսկվայում ամերիկյան դիվանագիտական առաքելությունը նմանատիպ գործողություն իրականացրել է նաև նախորդ տարիներին՝ մի քանի օր անց հանելով դրոշը։
Ավելի վաղ Կրեմլն ընդգծել էր, որ անընդունելի է Ռուսաստանում անչափահասների շրջանում ոչ ավանդական սեռական հարաբերությունների քարոզչության ցանկացած դրսեւորում։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Ինչո՞ւ է ԱՄՆ հեռացող դեսպանը հանդիպել ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների հետ
- Առաջին անգամ Սպիտակ տան մամուլի քարտուղար կդառնա սևամորթ ԼԳԲՏ ներկայացուցիչը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան