ԵԱՀԿ Մինսկի խմբի պահպանում՝ Ռուսաստանի առաջնային դերակատարությամբ. Արայիկ Հարությունյան
«2021-ը բավականին բարդ էր անվտանագային, քաղաքական, սոցիալական, տնտեսական գործոնների, դրանցով պայմանավորված բազում հիմնախնդիրների առկայության առումով, միաժամանակ հագեցած էր այդ հիմնախնդիրների լուծմանն ուղղված տարաբնույթ ծրագրերով, միջոցառումներով»,- Արցախի Հանրապետության Ազգային ժողովում հայտարարեց նախագահ Արայիկ Հարությունյանը՝ ներկայացնելով Արցախի նախագահի 2021 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի ընթացքի, արդյունքների, 2022 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի վերաբերյալ հաղորդումը։
Նա ընդգծեց, որ Արցախի կառավարությունը ջանքերը գերազանցավապես ուղղել է պատերազմական գործողությունների հետևանքների մեղմանը, բնակչության կենսական առաջնահերթ խնդիրների լուծմանը սոցիալ-հոգեբանական աջակացության ապահովմանը։
Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ իրենց նպատակը միանշանակ է և դիրքորոշումն անփոփոխ՝ հասնել Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչման, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի անվերապահ ու անսահմանափակ իրացման ու ճանաչման միջոցով, հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով, սակայն Ադրբեջանի կազմում ցանկացած կարգավիճակ անընդունելի է։
«Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման սկզբունքները տեսնում ենք՝ խաղաղ ու բանակցային ճանապարհ, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի անվերապահ ու անսահմանափակ իրացում և ճանաչում, Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչում, տեղահանված բնակչության վերադարձ հայրենի տներ, ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական միջազգային առաքելության պահպանում, սակայն Ռուսաստանի առաջնային դերակատարությամբ, Արցախի Հանապետության միջազգային մեկուսացման վերացում»,- արտաքին քաղաքականության հիմնական կետերը նշեց Ա.Հարությունյանը։
Ինչ վերաբերում է անվտանգությանը, նա թվարկեց առաջնահերթությունները՝ պաշտպանության սեփական համակարգի շարունակական բարելավում, շփման գծի ողջ երկայնքով պաշտպանական նոր ամրությունների ու մեխանզիմների ձևավորում, ինստիտուցիոնալ բարեփոխումներ պաշտպանության ողջ համակարգում, ՌԴ խաղաղապահ զորակազմի հետ պատշաճ հաղորդակցման ապահովում, որոշակի աշխատանքներ նաև քաղաքացիական պաշպանության համակարգի բարելավման ուղղությամբ։
«Մեծապես կարևորում ենք՝ Արցախի ժողովրդի անվտանգության երաշխքիների ապահովման հարցում ռուսական կողմի ստանձնած պարտավորությունների պատշաճ իրականացման համար անհրաժեշտ պայմանների առկայությունը, ռուսական խաղաղապահ զորակազմի անժամկետ սկզբունքով տեղակայումը մինչև հակամարտության վերջնական ու համապարփակ կարգավորում և զգալիորեն ավելացնել խաղաղապահ առաքելություն իրականացնող անձնակազմի թվաքանակը, որի ուղղությամբ մենք բազմաթիվ դիմումներով, նամակներով, հանդիպումների ժամանակ բարձրաձայնել ենք»,- նշեց Արցախի նախագահը։
Նա հայտնեց, որ կազմավորվում են ոստիկանության զորքեր, որոնք առաջին հերթին կմասնակցեն Արցախի բնակչության, հանրապետության պաշտպանությանը, նաև հասարակական կարգի պահպանությանն և հասարակական անվտանգության ապոհովմանը։
Հարակից հրապարակումներ`
- Երևանի և Բաքվի դիրքորոշումները տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերում մոտենում են. Մհեր Գրիգորյան
- Արցախի համար մշակված և ներդրված է զինվորական ծառայության գրավչության համար լուրջ փաթեթ. Սահակ Սահակյան
- Բաքվում Լավրովի կողմից թաղված Մինսկի խումբը կենդանության նշաններ է ցույց տալիս
- Ալիևն այսօր խաղաղ, առանց պատերազմի փորձում է Արցախի հարցը «լուծել»
- Լավրով. ԵԱՀԿ Մինսկի խումբը դադարեցրել է իր գործունեությունը
- Զախարովա. ԵԱՀԿ ՄԽ եռանախագահությանը հասցվել է անդառնալի վնաս
- Դավիթ Բաբայանը ներկայացրեց «Արցախի հիմնախնդիրը և ԱՀ արտաքին քաղաքականությունը» նոր աշխատությունը
- Արտակ Զաքարյան. Նիկոլիզմն անբարո իշխանություն է և պետք է արմատախիլ արվի Հայաստանից ու Արցախից
- Այո, Լեռնային Ղարաբաղ գոյություն չունի, որովհետև գոյություն ունի Արցախի Հանրապետություն. Բեգլարյանի արձագանքն Ալիևին
- Հեռացե՛ք, քանի դեռ ինչ-որ բան մնացել է Հայաստանից ու Արցախից․ Արտակ Զաքարյան
- ՀՀ 3-րդ նախագահը ալիեւին փակ դռների ետեւում ստիպում էր ճանաչել Արցախի անկախությունը
- Մեր հաղթանակի այլընտրանքը Հայաստանի թուրքացումը և Արցախի հայաթափումն է. Սաղաթելյան
- Շահումյանը եղել է, կա ու միշտ կմնա Արցախի անբաժան մասը. Արցախի ԱԳՆ
- Սպիտակ տունը. ԱՄՆ պատրաստ է աջակցել առաջընթացին, այդ թվում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ
- Փաշինյանը դիտավորյալ ապուշություն է դուրս է տալիս՝ ռումբ դնելով Արցախի անկախության հանրաքվեի տակ. Աշոտյան
- Արցախը անշեղորեն շարժվում է դեպի մեր հավաքական նպատակակետը՝ Արցախի անկախության միջազգային ճանաչում. Արտակ Բեգլարյան
- Ադրբեջանում «հայկական ապաշրջափակումը» նշանակում է «Հայաստանի լիարժեք շրջափակում». Վարուժան Գեղամյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան