«Ժողովուրդ». Գյուղատնտեսության ոլորտում շուտով դժգոհությունների մեծ ալիք է բարձրանալու
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Գյուղատնտեսության ոլորտում շուտով դժգոհությունների մեծ ալիք է բարձրանալու: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է ՀՀ տարածքում մսամթերքի, կարտոֆիլի, ելակի, ձմերուկի, սեխի, ցորենի օտարման համար սահմանել ավելացված արժեքի հարկի 10 տոկոս դրույքաչափ, ընդ որում՝ գյուղատնտեսական արտադրանք է համարվում նաև սպանդանոցային ծագման մսեղիքը և ենթամթերքը:
Ավելին՝ Հայաստանում արտադրված մսամթերքի, մշակված մրգի ձեռքբերման դիմաց կատարված անկանխիկ փողային վճարումների 3 տոկոսը կհաշվանցվի՝ կառավարության սահմանած կարգով։ Կառավարությունն այս տարբերակով փորձում է ստվերը կրճատել և շուրջ 30 տոկոսով կամ 86 մլրդ դրամով ավելացնել հարկման բազան, նաև լրացուցիչ հավաքագրել շուրջ 6 մլրդ դրամ ԱԱՀ գյուղացիների սուղ միջոցներից։
Կհաջողվի արդյոք, թե ոչ, ցույց կտա ժամանակը, բայց այն, որ գյուղատնտեսները սա ոչ միանշանակ են ընդունելու, պարզից էլ պարզ է: Ըստ էկոնոմիկայի նախարարության՝ Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում փոքր և միջին տնտեսավարողները ակնհայտորեն թաքցնում են շրջանառության իրական ծավալները շուկայում մրցունակ լինելու համար։ և այսպես, մի քանի գյուղատնտես խոշորների երեսից տուժելու են չարքաշ աշխատող գյուղացիները»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». ԱՄՆ Հինգերորդ բանակային կորպուսի մշտական բազա և կենտրոնակայան է տեղակայվելու Լեհաստանում
- «Փաստ». Ինչն է դարձել Ապարանի ոստիկանապետի պաշտոնազրկման հիմնական պատճառը
- «Ժողովուրդ». Ի՞նչ կհետևի հայտարարություններին, կամ ինչ քայլեր կձեռնարկեն ընդդիմադիրները հանրահավաքից հետո
- «Հրապարակ». Փաշինյանի անմիջական հրահանգով ցուցարարների նկատմամբ բռնություններ գործադրած բոլոր ոստիկաններն անխտիր պարգևատրվել են
- «Փաստ». Որևէ խորքային հիմնավորում չի նշվել՝ ինչի համար ու ինչպես է «ծախսվելու» ԱՄՆ-ից ստանալիք 120 միլիոն դոլար դրամաշնորհը
- «Ժողովուրդ». Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն իրականում քաղաքապետարանի աշխատանքից մեծ հաշվով տեղյակ չէ
- «Հրապարակ». Ներթիմային մրցակցությունը սրվել է հատկապես ՔՊ մարզային խորհուրդների ձևավորման հետ կապված
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին