Բանտում հացադուլ անող քաղաքացին մահացել է
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է․
«Պարզվում է, որ ապրիլի 7-ից մարդը բանտում հացադուլ է անում, այսօր էլ մահանում է, իսկ բանտերի մոնիթորինգի համար տասնամյակներով ճոխ դրամաշնորհներ ստացող իրավապաշտպան ՀԿ-ներից ծպտուն անգամ չենք լսում»։
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Քաղաքացի Ա․ Մ․-ն 2022 թվականի ապրիլի 7-ից «Արմավիր» ՔԿՀ։ հիմնարկում է, և այս օրվանից էլ հայտարարել է հացադուլ։
Ա․ Մ․-ն հացադուլ էր հայտարարել առանց իր ներկայության դատարանի վճիռ կայացնելու և դատավճռի հետ համաձայն չլինելու պատճառով։