Փաշինյանի շարասյունն անցնելուց 20 րոպե առաջ արգելում են փողոցը հատելը
«Հրապարակ օրաթերթ»-ը գրում է․
«Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկված կնոջ մահվանից հետո, վարչապետն ուժեղացրել է անվտանգային համակարգը՝ հատկապես իր տեղաշարժման ժամանակ։ Երեկ, հունիսի 29-ին, Պարոնյան-Պռոշյան փողոցների հետիոտնային անցումներից յուրաքանչյուրի մոտ կանգնած էին 4-ական ոստիկան՝ 2-ը հատուկ նշանակության գումարտակից և 2-ը՝ պարեկային ծառայության աշխատակից։ Շուրջ 20 րոպե քաղաքացիներին թույլ չէին տալիս օգտվել անցումներից, որը դժգոհության պատճառ էր դարձել։ Ոստիկանները քաղաքացիներին ասում էին՝ սա ձեր իսկ անվտանգության համար է արվում։ Այսինքն՝ կարող է Փաշինյանի շարասյունը ձեզ գցի մեքենայի տակ, սպանի ու դեռ ոչ մեկն էլ չպատժվի»։
Լրատվամիջոցնը նաև հիշեցնում է, որ 2018 թվականի իշխանափոխությունից հետո, Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ երկրի բարձրաստիճան պաշտոնյաները ևս պետք է հարգեն ճանապարհային երթևեկության կանոնները, կարմիր լույսի տակ սպասեն, արագություն պահպանեն։ Սակայն 44-օրյա պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը սկսեց երթևեկել մեծ արագությամբ, որպեսզի հնարավոր «տերակտներից» խուսափի։ Եւ ապրիլի 26-ին տեղի ունեցավ ողբերգություն՝ Փաշինյանի շարասյան առջեւից գնացող ավտոմեքենան Պռոշյան փողոցի վրա վրաերթի ենթարկեց հղի կնոջ՝ 29-ամյա Սոնա Մնացականյանին, որը տեղում մահացավ: Նա 8 ամսվա հղի էր, սպասում էր իր առաջնեկին։
Հարակից հրապարակումներ`
- Ինձ ներկայացված տեղեկատվությամբ` վարչապետը չի ընկալել թե ինչ է կատարվում. Օմբուդսմենը՝ հղի կնոջ վրաերթի մասին
- Հղի կնոջը վրաերթի ենթարկած ոստիկանը չի կալանավորվելու
- «Ժողովուրդ». Հղի կնոջ վրաերթի պահով քննչական կոմիտեն և Գլխավոր դատախազությունը լուրջ վեճ են ունեցել
- Գեղամ Նազարյան. Հղի կնոջը դաժանաբար սպանած, կանգ չառած վարորդին ընդամենը ժամեր անց ազատություն են շնորհում
- Ոչ ոք չի իջել մեքենայից, քշել գնացել են․ ականատեսը ՝ հղի կնոջ վրաերթի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում