«Հրապարակ». Փաշինյանի անմիջական հրահանգով ցուցարարների նկատմամբ բռնություններ գործադրած բոլոր ոստիկաններն անխտիր պարգևատրվել են
«Հրապարակ» թերթը գրում է.
«Նիկոլ Փաշինյանի անմիջական հրահանգով դիմադրության շարժման հանրահավաքների և երթերի մասնակիցների նկատմամբ բռնություններ գործադրած բոլոր ոստիկաններն անխտիր պարգևատրվել են գումարով, մեդալներով, ոմանց բախտը բերել է՝ պաշտոններն են բարձրացրել։ Մենք գրել էինք, որ ակտիվիստ խեղդող բերետավորը՝ Արթուրը, «Կյաժ» մականունով, պաշտոնի բարձրացում է ստացել։ Ի դեպ, նա այն ոստիկաններից է, որ միջոցառումներին ուղեկցում է Աննա Հակոբյանին ու Նիկոլ Փաշինյանին։
Կյաժին նշանակել են ոստիկանության Երևանի վարչության հատուկ նշանակության գումարտակի 3 վաշտերից մեկի հրամանատար, որտեղ մինչ այդ մեկ այլ բարբարոս բերետավոր էր՝ Միքայել Այվազյանը։ Նա աչքի էր ընկել ոչ միայն ցուցարարների նկատմամբ բռնություններով, այլև Մարտական խաչի ասպետ Սերգեյ Հայրապետովի նկատմամբ տգեղ պահվածքով։ Ասել էր, որ թքած ունի նրա կոչման վրա, ապա հայհոյանքներ էր հնչեցրել, ասելով, թե ինքն էլ գնդապետ շինող է։ Այվազյանին էլ նշանակել են վերոնշյալ գումարտակի հրամանատարի՝ Հայկազ Ջոմարդյանի տեղակալ։ Օրեր առաջ էլ Այվազյանի ծննդյան օրն էր, նա մեծ փարթի էր կազմակերպել՝ նշելով ե՛ւ պաշտոնի բարձրացումը, ե՛ւ տարեդարձը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Հարակից հրապարակումներ`
- «Փաստ». Որևէ խորքային հիմնավորում չի նշվել՝ ինչի համար ու ինչպես է «ծախսվելու» ԱՄՆ-ից ստանալիք 120 միլիոն դոլար դրամաշնորհը
- «Ժողովուրդ». Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն իրականում քաղաքապետարանի աշխատանքից մեծ հաշվով տեղյակ չէ
- «Հրապարակ». Ներթիմային մրցակցությունը սրվել է հատկապես ՔՊ մարզային խորհուրդների ձևավորման հետ կապված
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան