ՆԱՏՕ-ն չի բացառում ժամանակակից զենքի փոխանցումը Ուկրաինային
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ դաշինքը չի բացառում ժամանակակից զենքի փոխանցումը Ուկրաինային։ Այd մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«ՆԱՏՕ-ն խնդիր է դրել Ուկրաինան խորհրդային զինատեսակներից տեղափոխել ՆԱՏՕ-ի զինատեսակներին, և այդ գործընթացում չկա զենքի ցանկ, որի փոխանցումը կբացառվեր։ ՆԱՏՕ-ն Ուկրաինային մատակարարում է սպառազինությունների ամենաառաջադեմ տեսակների լայն տեսականի»,-պարզաբանել է Ստոլտենբերգը։
Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարը Ռուսաստանին կոչ է արել նաև դուրս բերել զորքերը Ուկրաինայից և դադարեցնել հակամարտությունը։
«Այսօր մենք որոշեցինք աջակցել Ուկրաինային՝ որպեսզի նա մնա անկախ և ինքնիշխան եվրոպական պետություն»,-պարզաբանել է Ստոլտենբերգը։
Նրա խոսքով, եթե Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև լայնամասշտաբ հակամարտություն տեղի ունենա, ապա «մենք կտեսնենք տառապանք և ավերածություններ շատ ավելի մեծ մասշտաբով»։
Ստոլտենբերգն ընդգծել է, որ դաշինքի խնդիրն է կանխել Ուկրաինայի սահմաններից դուրս հակամարտության սրումը, «հետևաբար ՆԱՏՕ-ն հակամարտության կողմ չէ»։
Հարակից հրապարակումներ`
- Զելենսկին ՆԱՏՕ-ից ավելի շատ գումար է պահանջել Ուկրաինայի համար
- Մակրոնը հույս ունի, որ ուկրաինական հակամարտությունը կավարտվի մինչև 2022 թվականի ավարտը
- Ռուսաստանը «չի կարող և չպետք է հաղթի» Ուկրաինայում. Մակրոն
- ԱՄՆ-ը հայտարարել է Ուկրաինային 450 միլիոն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթի մասին
- ԱՄՆ-ը կարող է հայտարարել Ուկրաինային 500 միլիոն դոլարի նոր ռազմական օգնության մասին