Պետությունը 1 մլրդ 385 մլն դրամի համաֆինանսավորում տրամադրեց ՀՀ համայնքների նախաձեռնած սուբվենցիոն ծրագրերին
«Համայնքների ենթակառուցվածքների զարգացման հերթական սուբվենցիոն ծրագրերն ենք ներկայացնում, այս անգամ նախատեսված է 1 մլրդ 385 մլն դրամ՝ 18 բնակավայրում 24 սուբվենցիոն ծրագիր համաֆինանսավորելու համար»,-կառավարության նսիտում հայտնեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:
Նա տեղեկացրեց, որ ծրագրերից 22-ն ավարտված են, 2-ն ընթացքի մեջ են, որից մեկը Վարդենիկում է, մյուսը՝ Կապանում:
Կառավարությունը համայնքների նախատեսած ծրագրերի համաֆինանսավորման նպատակով պետական բյուջեից 1 մլրդ 385 մլն դրամը կհատկացնի Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզպետարաններին:
«Մեր պարտավորությունները կիրականացնենք, շինարարությունը կավարտենք»,-ասաց Գնել Սանոսյանը և տեղեկացրեց, որ 2022թ.-ին 6 ամսվա ընթացքում 273 ծրագրի համար պետական բյուջեից համայնքային ծրագրերը համաֆինանսավորելու նպատակով հատկացվել է 7 մլրդ 307 մլն դրամ:
Նիկոլ Փաշինյանն ընթերցեց ՀՀ համայնքների նախաձեռնած ենթակառուցվածների վերակառուցման և զարգացման բոլոր ծրագրերը:
Հարակից հրապարակումներ`
- Մինչև 2025թ տնտեսության 7 % աճն ապահովելու համար կառավարությունը կավելացնի կապիտալ ծախսերի ծավալը
- Կառավարության՝ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուն Սեդա Սաֆարյանն է
- Կառավարությունն այսօր 10 որոշմամբ պարտադիր զինվորական ծառայությունից կազատի 27 ՀՀ քաղաքացու