Թուրքիայի հետ գործընթացում մինչ այս պահն առանձնապես մեծ առաջընթաց չկա. Ռուբինյան
«Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի մեկնարկից ի վեր Հայաստանը շատ կառուցողական է եղել: Հայաստանն ունի քաղաքական կամք և ցուցադրել է այդ քաղաքական կամքը՝ արագ կարգավորման հասնելու»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում ՀՀ հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը։
Նրա խոսքով, գործընթացի հաջողությունը կախված է Թուրքիայի համապատասխան կառուցողականությունից և քաղաքական կամքից։
«Ինչպես տեսնում եք՝ մինչև այս պահն առանձնապես մեծ առաջընթաց չկա, դա տեսանելի է», - նշեց Ռ. Ռուբինյանը։
Նա ընդգծեց, որ սահմանային վերասահմանազատման հարց չի քննարկվում, քննարկումներում այդպիսի հարց չկա։
Հիշեցնենք, որ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակներում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը տեղի կունենա հուլիսի 1-ին Վիեննայում։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները կհանդիպեն հուլիսի 1-ին Վիեննայում
- Չավուշօղլուն խոսել է հայ-թուրքական սահմանի ճշտման հարցով հանձնաժողով ստեղծելու հնարավորության մասին
- Հայ-թուրքական բանակցությունների գործընթացում այն լավատեսությունն այդքան էլ ակտուալ չէ․ Անդրեյ Արեշև
- Հայ-թուրքական կապիտուլյացիոն պարտադրված սիրախաղն առաջիկայում կավարտվի. Արտակ Զաքարյան
- Կապիտուլյացիոն դիվանագիտություն կամ հայ-թուրքական սիլիբիլի. Վարուժան Գեղամյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին