Հայ կինոյի 100-ամյակին նվիրված նպատակ ունենք տանել հայ կինոյի տարածման և պահպանման «շատ ագրեսիվ ռազմավարություն». Վիգեն Գալստյան
Հայաստանի Ազգային կինոկենտրոնը սկսել է աշխատանքները՝ նշելու Հայ կինոյի 100-ամյակին հոբելյանը, որը նշվել է 2023-ին։
«Մեր նպատակն է հնարավորինս շատ ֆիլմեր վերականգնել ու վերականգնել բարձր որակով։ Այս տարիների ընթացքում մեծ աշխատանքներ են արել տարբեր միջազգային կառույցների հետ և դրանցից մեծ պահանջարկ կա այսօր հայկական կինոն բարձր որակի թվայնացված ու վերականգնված ներկայացնել իրենց ծրագրերի շրջանակում»,- ասուլիսում ասաց Ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը։
Նա տեղեկացրեց, որ Կաննի փառատոնի մասնակցության ժամանակ հանդիպում են ունեցել Կանն կլասիկ ծրագրի ղեկավարի հետ և կա նախնական համաձայնություն, որ եթե Կինոկենտրոնը կարողանա հասցնի բարձր որակի թվայնացնել և վերականգնել Ֆրունզե Դովլաթյանի «Բարև ես եմ» ֆիլմը, ապա այն կարող է ցուցադրվի հաջորդ տարի՝ Հայ կինոյի 100-ին նվիրված, Կաննի կլասիկ բաժնում։
Բացի Կաննի փառատոնից, կան նաև հայկական կինոյի օրեր անցկացնելու պայմանավորվածություններ, մասնավորապես, Բոլոնիայի, Վենետիկի կինոփառատոներում։ Նա ասաց, որ հանդիպել են Կաննի քաղաքապետի հետ, համաձայնության են եկել, որ 2023-ին Կաննում ունենան մեկ շաբաթ հայկական կինոյի ցուցադրություն։ Խոսքը ոչ միայն ժառանգության ֆիլմերի մասին է, նաև ժամանակակից ֆիլմերի։
Ասուլիսին ներկա Ազգային կինոկենտրոնի Կինոժառանգության բաժնի ղեկավար Վիգեն Գալստյանը նշեց, որ Հայ կինոյի 100-ամյակին նվիրված նպատակ ունեն ոչ թե հրավառություններ ու տոնակատարություններ կազմակերպել, այլ հայ կինոյի տարածման և պահպանման հետ կապված «տանել շատ ագրեսիվ ռազմավարություն»։
«Հասկանում ենք, որ այսօրվա համատեքստում մեր կինոժառանգությունը դրսում հանրայնացնելը քաղաքական խնդիր է, և դրան միտված մենք ունենք ծրագրեր, մի մասը հաստատված է, մի մասը՝ընթացքի մեջ է, մի մասը կախված է լինելու նրանից, թե որաքանով մեզ կհաջողվի թվայանացնել և վերականգնել նոր ֆիլմեր»,- ասաց Վ. Գալստյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան