Վրաստանի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ի հետ համագործակցելու պատրաստակամության մասին
Վրաստանը պատրաստ է սերտորեն համագործակցել ՆԱՏՕ-ի հետ՝ պաշտպանելու խաղաղությունն ու կայունությունը։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին չորեքշաբթի օրը Twitter-ում գրել է հանրապետության վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ Մադրիդում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ հանդիպումից հետո։
«Միշտ հաճելի է հանդիպել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին: Վրաստանը, որպես ՆԱՏՕ-ի ամենավստահելի և կարող գործընկեր, պատրաստ է սերտորեն աշխատել անդրատլանտյան համայնքի հետ՝ պաշտպանելու խաղաղությունն ու կայունությունը, տարածելու ընդհանուր արժեքները տարածաշրջանում և դրանից դուրս»,-գրել է Ղարիբաշվիլին։
Հունիսի 28-30-ը Մադրիդում տեղի է ունենում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը։ Դաշինքը մշակել և ընդունել է նոր ռազմավարական հայեցակարգ՝ հաշվի առնելով միջազգային ասպարեզում առկա իրադարձությունները և կազմակերպության զարգացման ռազմավարական հեռանկարները։ Ռուսաստանը հայեցակարգում որակվում է, որպես «ամենաէական վտանգ»։ Փաստաթղթում ասվում է նաև, որ Հյուսիսատլանտյան դաշինքը հավատարիմ է 2008 թվականին Բուխարեստի գագաթնաժողովի որոշմանը, որտեղ հայտարարվեց, որ Վրաստանը Ուկրաինայի հետ միասին կդառնա կազմակերպության անդամ։
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանի ներսում կրկին բեռնատարների բազմակիլոմետրանոց շարասյուն է գոյացել
- Վրաստանը 1 տարով կարգելի ցորենի և գարու արտահանումը
- ՆԱՏՕ-ին անդամակցելուց առաջ Վրաստանը նախ պետք է տարածքային խնդիրը լուծի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան