«Փաստ». Ինչն է դարձել Ապարանի ոստիկանապետի պաշտոնազրկման հիմնական պատճառը
«Փաստ» թերթը գրում է.
«Ապարան համայնքի տարածքում հունիսի 19-ին տեղի ունեցած կրակոցներից երկու օր անց աշխատանքից ազատվեց Ապարանի ոստիկանապետ Աշոտ Հայրապետյանը: Չնայած պաշտոնական որևէ պարզաբանում չի տրվել, թե ինչու է նա ազատվել աշխատանքից, սակայն, շատերի համոզմամբ, նման զուգադիպություններ չեն լինում, և այդ պաշտոնանկությունը չէր կարող կապված չլինել նշյալ իրադարձությունների հետ, որոնց պատճառով երիտասարդներ մահացան:
«Փաստ» թերթի տեղեկություններով, ոստիկանապետին աշխատանքից ազատելու պատճառը ոչ թե այն է եղել, որ իրավիճակը չի վերահսկել, չի կարողացել կանխել նման ողբերգությունը, այլ այդ իրադարձություններից հետո Հայրապետյանի պահվածքը: Բանն այն է, որ կրակոցներից հետո, երբ վիրավորներին տեղափոխել են Ապարանի հիվանդանոց, այստեղ են այցելել մեծ թվով քաղաքացիներ, կոտրել են նախասրահի մուտքի դուռը, ապակիները: Մի խոսքով, իսկական մի «բոլոլա» էլ այստեղ է եղել:
Հիվանդանոց են ժամանել մեծ թվով ոստիկաններ, այդ թվում՝ Ապարանի ոստիկանապետը, որը, թերթի աղբյուրների փոխանցմամբ, բիրտ ուժ է կիրառել նշյալ քաղաքացիների նկատմամբ, թե՝ «էս ինչ դեբոշ եք սարքել ստեղ»: Մեր տեղեկություններով, հենց դա էլ դարձել է նրա պաշտոնազրկման հիմնական պատճառը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Ի՞նչ կհետևի հայտարարություններին, կամ ինչ քայլեր կձեռնարկեն ընդդիմադիրները հանրահավաքից հետո
- «Հրապարակ». Փաշինյանի անմիջական հրահանգով ցուցարարների նկատմամբ բռնություններ գործադրած բոլոր ոստիկաններն անխտիր պարգևատրվել են
- «Փաստ». Որևէ խորքային հիմնավորում չի նշվել՝ ինչի համար ու ինչպես է «ծախսվելու» ԱՄՆ-ից ստանալիք 120 միլիոն դոլար դրամաշնորհը
- «Ժողովուրդ». Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն իրականում քաղաքապետարանի աշխատանքից մեծ հաշվով տեղյակ չէ
- «Հրապարակ». Ներթիմային մրցակցությունը սրվել է հատկապես ՔՊ մարզային խորհուրդների ձևավորման հետ կապված
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին