Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի ընտրության երկրորդ փուլ կանցկացվի
Խորհրդարանը այսօր արտահերթ նստաշրջանում կրկին քննարկել է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրված թեկնածուի ընտրության հարցը:
Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը հունիսի 29-ի նիստում այդ պաշտոնում առաջադրել էր Ռուբիկ Մխիթարյանի, Արսեն Նիկողոսյանի և Արթուր Սարգսյանի թեկնածությունները: Սակայն կայացած գաղտնի քվեարկության արդյունքում թեկնածուները չեն ընտրվել: Ռուբիկ Մխիթարյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 29, Արսեն Նիկողոսյանի թեկնածությանը` 0, Արթուր Սարգսյանի թեկնածությանը` 33 պատգամավոր:
ԱԺ կայքից տեղեկանում ենք, որ «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն` եթե թեկնածուներից ոչ մեկը չի ընտրվում, ապա անցկացվում է ընտրության երկրորդ փուլ, որին կարող են մասնակցել առաջին փուլում առավել ձայներ ստացած երկու թեկնածուները:
Նիստը վարող ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը տեղեկացրել է, որ «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն` եթե Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուն չի ընտրվում, ապա քվեարկությունից հետո` 10-օրյա ժամկետում, Բարձրագույն դատական խորհուրդն առաջադրում է նոր թեկնածուներ:
Հարակից հրապարակումներ`
- Սերգեյ Չիչոյանը և Կարեն Բիշարյանն ընտրվեցին Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավորներ
- ԱԺ-ն 12 թեկնածուից Հակակոռուպցիոն պալատի 4 դատավոր է ընտրում
- ՔՊ-ականները զոհված զինծառայող Գևորգ Արշակյանի մայրիկին չընտրեցին
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան