Զոհվածների ծնողները մեկ օր ժամանակ են տվել գլխավոր դատախազին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներն ու հարազատներն հավաքվել էին Գլխավոր դատախազության շենքի մոտ: Նրանք դատախազություն միջնորդություն են ներկայացրել, գլխավոր դատախազությունը Քննչական կոմիտեում 308 հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով (պաշտոնական լիազորությունների չարաշահում, որն առաջացրել է ծանր հետևանքներ) հարուցված գործը փոխանցվի ԱԱԾ-ին, ինչպես նաև գործը քննվի առերևույթ պետական դավաճանության 299 հոդվածով, Նիկոլ Փաշինյանը կանչվի հարցաքննության և գործում ընդգրկվի որպես մեղադրյալ:
Բողոքի ակցիա իրականացնող ծնողներից 10-ը մտան դատախազության շենք՝ հանդիպելու գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ։
Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում նրանք հայտնեցին՝ մեկ օր ժամանակ են տվել Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, որ նա բավարարի իրենց պահանջը` Քննչական կոմիտեից քրգործը տեղափոխի ԱԱԾ։
«Հանդիպումը շատ կարճ տևվեց, որովհետև մեր պահանջը մեկն էր՝ գործը տեղափոխել ԱԱԾ։ Գլխավոր դատախազն ունի մեկ օր ժամանակ»,- ասաց ծնողներից մեկը։
Հարցին, թե իրենց իրենց խոստացել են, որ գործը կտեղափոխեն ԱԱԾ, նա պատասխանեց. «Մենք ասել ենք, որ պետք է ուղարկեն, դա քննարկում կամ հարց ու պատասխան չէր։ Մենք պահանջել ենք, որ գործը ուղարկեն ԱԱԾ, որի համար տրվել է մեկ օր ժամանակ»,- ընդգծեց նա։
Ծնողները նաև տեղեկացրեցին, որ հավաքում են իրենց վրանները Ազատության հրապարակից և իրենց պայքարը շարունակվելու է այլ ֆորմատով։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան