Դիետոլոգը թվարկել է այն մթերքները, որոնք կօգնեն պահպանել կազմվածքը 40 տարեկանից հետո
Սննդաբան Քերոլայն Թոմասոնը թվարկել է լավագույն սպիտակուցային մթերքները, որոնք կօգնեն նիհարել 40 տարեկանից հետո։ Նրա խորհուրդները ներկայացնում է «Eat This, Not That!» պարբերականը։
Ըստ Թոմասոնի՝ սպիտակուցն օգնում է երկար ժամանակ քաղց չզգալ: Այն թույլ է տալիս չչարաշահել և խուսափել ավելորդ սնունդ ընդունելուց: Դիետոլոգը խորհուրդ է տալիս սննդակարգում սաղմոն ավելացնել, քանի որ այն հարուստ է սպիտակուցներով և Օմեգա-3 ճարպաթթուներով:
Սննդաբանը նաև խորհուրդ է տալիս օրական առնվազն մեկ ձու ուտել։ Նրա խոսքով՝ այս մթերքը, բացի սպիտակուցից, պարունակում է վիտամին D, խոլին և երկաթ։ Թոմասոնը նաև նշում է, որ սննդակարգում կարելի է ներառել հունական յուգուրտ և վրան ավելացնել հատապտուղներ, գրանոլա և դարչին:
Հարակից հրապարակումներ`
- Դիետոլոգը նշել է նիհարելու համար երեք հիմնական վիտամինները
- Ինչպես նիհարել առանց դիետաների
- Դիետոլոգը նշել է նիհարելու երեք գլխավոր սխալները
- Բժիշկը հայտնել է սննդատեսակների մասին, որոնք արագացնում են քաշի կորուստը
- Դիետոլոգները նշել են որովայնի ճարպից ազատվելու ուղիները
- Դիետոլոգը զգուշացնում է, թե որ դեպքերում պետք է հրաժարվել «ֆրանսիական նախաճաշից»
- Դիետոլոգը խորհուրդ է տալիս հրաժարվել սպիտակ բրնձից
- 5 անհարմար հարց դիետոլոգին
- Դիետոլոգը խոսել է դդումի վտանգների ու օգուտների մասին