Պետդուման առաջին ընթերցմամբ ընդունել է ՌԴ-ում Հայաստանի քաղաքացիների վարորդական իրավունքը ճանաչելու մասին օրինագիծը
Ռուսաստանի պետդուման նախօրեին առաջին ընթերցմամբ ընդունել է օրինագիծ, որը նախատեսում է ճանաչել Հայաստանի քաղաքացիների ազգային վարորդական իրավունքի վկայականները՝ ՌԴ-ում նրանց կողմից ձեռնարկատիրական կամ աշխատանքային գործունեություն իրականացնելու պարագայում:Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։
«Նախատեսվող փոփոխությունները ենթադրում են Ռուսաստանի Դաշնության տարածքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ազգային վարորդական վկայականների ճանաչում՝ տրանսպորտային միջոցներ վարելու հետ կապված ձեռնարկատիրական և աշխատանքային գործունեության իրականացման պարագայում»,- ասվում է օրինագծում։
Ներկայում նմանատիպ նորմը կիրառվում է Ղրղզստանի քաղաքացիների և այն պետությունների քաղաքացիների համար, որոնց օրենսդրությունը սահմանում է ռուսերենի օգտագործումը՝ որպես պաշտոնական լեզու:
Հարակից հրապարակումներ`
- Ռուսաստանի օմբուդսմենը կոչ է անում հայերի համար հատուկ կարգ սահմանել՝ վարորդական իրավունքի քննություն հանձնելու համար
- ՀՀ-ում կարգելվի ՌԴ վարորդական իրավունքով ձեռնարկատիրական նպատակով տրանսպորտային միջոց վարել․ Փոխոստիկանապետ
- Հույս ունենք, որ ՌԴ-ում ՀՀ քաղաքացիների վարորդական իրավունքի խնդրի հետ կապված կկարողանանք հասնել արդյունքի. Շավարշ Քոչարյան
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան