Մկրտիչ Ներսիսյանի անվան մրցանակաբաշխություն՝ ցեղասպանագիտության ոլորտի գիտնականների համար
Գիտությունների ազգային ակադեմիան հայտարարում է ակադեմիկոս Մկրտիչ Ներսիսյանի անվան մրցանակաբաշխություն ցեղասպանագիտության ոլորտի գիտնականների համար՝ Web of Science շտեմարանում հաշվառվող միջազգային գիտական պարբերականներում (Genocide Studies International, Holocaust and Genocide Studies, Journal of Genocide Research) հրապարակած՝ Հայոց ցեղասպանությունը լուսաբանող հոդվածների համար:
ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ, Մկրտիչ Ներսիսյանի անվան մրցանակաբաշխությունն ամենամյա է:
Յուրաքանչյուր տարի հայտերի ներկայացման վերջնաժամկետը լինելու է ապրիլի 1-ը, մրցույթի արդյունքների ամփոփման ժամկետը՝ ապրիլի 15-ը, իսկ մրցանակների հանձնումը տեղի է ունենալու ապրիլի 20-23-ին: Տարեկան մրցանակային բազային ֆոնդը 1 000 000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ է: Մրցույթին կարող են մասնակցել ինչպես ՀՀ քաղաքացիները, այնպես էլ սփյուռքահայ ու արտերկրի գիտնականները:
Մրցույթին մասնակցելու հայտը պետք է լրացնել առցանց, հետևյալ հղումով: Պարզաբանումների համար դիմել ՀՀ ԳԱԱ նախագահության գիտակազմակերպական բաժին՝ ք. Երևան, 0019, Մարշալ Բաղրամյանի պող. 24, էլ. փոստ՝ [email protected], հեռ.՝ 010 58-36-79, 010 52-04-77:
Ակադեմիկոս Մկրտիչ Ներսիսյանի մասին՝ այստեղ: