Փաստաբան. Ձյան երկու փաթիլն իրար այդքան նման չեն, ինչքան ոստիկանների այդ երկու ցուցմունքները
«Կալանավորման միջնորդություններին կից փաստաթղթերին ծանոթանալուց հետո ինձ մոտ առանվազն մի քանի ցուցմունքների մասով ոչ միայն տարակուսանք, զարմանք, այլ ուղղակի աբսուրդային գնահատականներ առաջացան։ Ցուցմունքերն իրարից որևէ բանով չեն տարբերվում, երկու սինխրոնազացված ցուցմունքներ են, ձյան երկու փաթիլն իրարից ավելի շատ են տարբերվում, քան այս երկու ցուցմունքները»,-գործի նյութերին ծնոթանալուց հետո լրագրողների հետ հանդիպմանն ասաց փաստաբան Վահե Եփրիկյանը, որը ներկայացնում է հունիսի 3-ին կառավարական ամառանոցին հարող տարածքում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով կալանավորված անձանցից մի քանիսի շահերը։
Նրա խոսքով, այս ցուցմունքներով քննիչը պետք է հիմնավորեր հիմնավոր կասկածն առ այն, որ Եփրիկյանի պաշտպանյալների կողմից կատարվել են զանգվածային անկարգություններ։
Փաստաբանն ասաց, այդ գործով ունի չորս պաշտպանյալ, իրեն դիմել են նաև Ցական Ցականյանի պաշտպանությունը ստանձնելու համար, սակայն ՔԿ մեղքով չի կարողանում ներգրավվել գործով որպես փաստաբան։
«Իսկ դա նշանակում է, որ Ցական Ցականյանը զրկված է արդյունավետ պաշտպանության իրավունքից։ Ավելին, գտնվում է Դատապարտյալների հիվանդանոցում, ունի առողջական խնդիրներ, իսկ կալանքն ապօրինի է։ Այս երկու ոստիկանները ցուցմունք են տվել նաև Ցականյանի դեմ»,-ասաց նա։
Նա ընթերցեց երկու ոստիկանների՝ Նվեր Պետրոսի Դավթյանի ու Զոհրապ Գուրգենի Ասիրյանի ցուցմունքները, որոնք իրեն տրամադրվել են իրեն իրավաչափորեն ՔԿ քննիչի կողմից։ Ոստիկանության երկու աշխատակիցներն էլ Իջևանի բաժնի ՊՊԾ դասակի 1-ին և 2-րդ ջոկերում, սերժանտ ու կրտսեր սերժանտ են։
«Ակնհայտ են առերևույթ հանցագործության հատկանիշները։ Ցուցմունքների տարբերությունն այն է, որ մեկը ծնվել է Տավուշի մարզի Ծաղկավան գյուղում, մյուսը՝ Սևքար գյուղում։ Ուրիշ տարբերություն չկա։ Ոչ միայն քոփի փեսթ են արել, այլև շատ փնթի են արել»,-ասաց Եփրիկյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան