Արմեն Գևորգյան. Ես հրաժարական եմ ներկայացնում
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնից։ Այս մասին նա հայտնել է Թելագրամի իր ալիքում։
«2021 թվականից հանդիսանալով ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ՝ մեծ պատասխանատվությամբ եմ վերաբերվել իմ աշխատանքին, ներդրել եմ իմ փորձն ու գիտելիքը, մշտապես փորձել եմ հանձնաժողովում ապահովել արդյունավետ աշխատանքային մթնոլորտ։ Դա արել եմ` հատկապես կարևորելով եվրասիական զարգացման` մեր պետության հեռանկարը:
Քաղաքական իրադարձությունները երկրում, սակայն, բերեցին մի կետի, որ ես հրաժարական եմ ներկայացնում հանձնաժողովի նախագահի պաշտոնից։ Այսօրվա իրավիճակը թելադրում է քաղաքական, հանրային և մարդկային էթիկայի հստակ կանոններ, որոնք ես չեմ կարող անտեսել, և որոնք ինձ թույլ չեն տալիս շարունակել պաշտոնավարել որպես հանձնաժողովի նախագահ։ Նման որոշումները նաև լավագույն առիթ կարող են հանդիսանալ` վերաիմաստավորելու և գնահատելու ձեռք բերած քաղաքական փորձը և նոր գիտելիքները, խթան կարող են դառնալ նաև իմ անձնական ապագայի տեսլականի ձևավորման համար, ինչպես դա եղավ 2014 և 2018 թվականներին` բարձր պետական պաշտոններից հեռանալուց հետո:
Միևնույն ժամանակ հայտնում եմ, որ շարունակելու եմ աշխատանքը և ստանձնած պարտավորությունների իրականացումը բոլոր այն միջազգային հարթակներում և կառույցներում, որոնք կարևոր են մեր պետության համար
Արմեն Գևորգյան
ՀՀ ԱԺ պատգամավոր»։
Հարակից հրապարակումներ`
- ՔՊ-ականներն աննախադեպ արագությամբ միաձայն ավարտեցին Սաղաթելյանին և Հակոբյանին պաշտոններից զրկելու քվեարկությունը
- «Ձեզ լինի այդ պաշտոնները, իսկ մենք մեր հայրենիքի տերն ենք, ոչ թե այդ պաշտոնների»
- Ջուլհակյանը Սաղաթելյանի՝ ԱԺ փոխխոսնակի պաշտոնից հեռացնելու որոշման հիմքում դրեց Դեմիրճյան փողոցում բախումներ հրահրելու մեղադրանքը
- ՔՊ-ի նախաձեռնած գործընթացն առաջին հերթին ուղղված է այն մարդկանց դեմ, ովքեր ձայն են տվել ընդդիմությանը. Դերզյան
- ՔՊ-ն արտահերթ նստաշրջան է հրավիրում Իշխան Սաղաթելյանին և Վահե Հակոբյանին պաշտոնազրկելու հարցերով