Բորշը, որպես ուկրաինական ուտեստ, ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկում
Բորշը, որպես ուկրաինական ավանդական ուտեստ, ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում։ «Գազետա ռու»-ն հայտնում է, որ, այդ մասին Telegram-ի իր ալիքում հայտնել է Ուկրաինայի մշակույթի և տեղեկատվական քաղաքականության նախարարության ղեկավար Ալեքսանդր Տկաչենկոն։
«Այժմ բորշը պաշտոնապես ուկրաինական է և՝ պաշտոնապես ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտպանության տակ: Բայց մենք ուրախ կլինենք բորշը և դրա բաղադրատոմսերը կիսել բոլոր քաղաքակիրթ երկրների հետ»,-գրել է Տկաչենկոն։
Մի քանի տարի շարունակ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև վեճ էր գնում թե ումն է բորշը: 2021 թվականի մարտին Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի քննարկմանն է ներկայացրել փորձագետների կողմից պատրաստված դոսյեն՝ «Ուկրաինական բորշի պատրաստման մշակույթը» թեմայով։ Դոսյեն պետք է դիտարկվեր 2023 թվականին, սակայն հուլիսի 1-ին միջկառավարական կոմիտեի արտահերթ նիստում բորշը, որպես ուկրաինական ուտեստ, ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկում։
Հարակից հրապարակումներ`
- ՅՈՒՆԵՍԿՕ-ն Ռուսաստանին չի զրկի կազմակերպության անդամակցությունից
- Սպահանում քննարկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում Ս. Ամենափրկիչ վանքի ընդգրկման գործի ընթացքը
- ՅՈւՆԵՍԿՕ-ում գրանցված Հովվի մատուռը՝ Իրանի և Ադրբեջանի սահմանին
- ՅՈՒՆԵՍԿՕ-ն անորոշ ժամանակով հետաձգել է Համաշխարհային ժառանգության կոմիտեի նիստը
- ՅՈՒՆԵՍԿՕ-ն կարող է տեղափոխել նախատեսված նստաշրջանը Կազանից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան