Գորիս համայնքի ճանապարհային ցանցի բարելավմանն ուղղված ծրագրերը ընթացքի մեջ են
Յուրաքանչյուր տարի Գորիս համայնքի ճանապարհային ցանցի բարելավման ուղղությամբ զգալի աշխատանքներ են տարվում: Այս մասին հայտնում են Գորիսի համայնքապետարանից։
«Վերջին մի քանի տարում կապիտալ նորոգվել են քաղաքի մուտքն ազդարարող գլխավոր ճանապարհները, ծայրամասային փողոցներն ու թաղամասերը, տնտեսական ու ռազմավարական նշանակության ճանապարհները:
Թեև համայնքում ճանապարհային ցանցի անբարեկարգ վիճակն ամենահրատապ խնդիրներից է, որոնք հսկայական ֆինանսական ռեսուրսներ են պահանջում,. սակայն համայնքը մշտապես ջանքեր է գործադրում, որպեսզի համայնքի հնարավորություններից մի քանի անգամ ավել միջոցների ներգրավմամբ հնարավորինս մեծածավալ նորոգման աշխատանքներ իրականացվեն:
Այս տարի ևս պլանավորված են զգալի աշխատանքներ, ինչպես բազմաբնակարան շենքերի բակերի, այնպես էլ ռազմավարական նշանակության ճանապարհների նորոգման առումով: Համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանն այցելել է շինհրապարակներ, ծանոթացել արդեն իսկ մեկնարկած աշխատանքներին:
Հիշեցնենք, որ այս պահին քանդված են քաղաքի գլխավոր փողոցները, նորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են: Ճանապարհները քանդվել են նոր ջրագծեր անցկացնելու նպատակով, իսկ փորձարկումից հետո կսկսվի նորոգման փուլը»,- ասվում է հաղորդագրությունում։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին