Այս անգամ էլ բռնապետիկը նրա «վզին դրել է» հրաժարական ներկայացնել․ Իշխանյանը՝ Ջհանգիրյանի հրաժարականի մասին
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է․
«Գագիկ Ջհանգիրյանը հրաժարական է տվել իր իսկ կողմից զավթած ԲԴԽ նախագահի պաշտոնակատարից։Պատճառը՝ հաստատ ձայնագրության փաստը չէ,արդյոք հիվանդությու՞նը։ Կասկածում եմ։ Համոզված եմ, որ այս անգամ էլ բռնապետիկը նրա «վզին դրել է» հրաժարական ներկայացնել։
Ամեն դեպքում այն ձայնագրության բացահայտումը , շեշտեմ՝ ոչ բովանդակությունը, բռնապետիկի սրտով չէր։ Գագիկ Ջհանգիրյանն արդեն ունի արժանի փոխարինողներ, ի դեմս ԲԴԽ մյուս անդամների, որոնք իրենց պահվածքով ապացուցել են, որ իրենց «վզներին նույնպես դրված է», ինչպես բոլոր քպ-ական պատգամավորների, նախարարների, դատախազների, ոստիկանների, քննիչների։
Տեսնես ի՞նչ է դրված․․․»
Հարակից հրապարակումներ`
- Գագիկ Ջհանգիրյանը հրաժարական է տվել
- «Հրապարակ». Հոսպիտալացված Ջհանգիրյանին են այցելել Վահագն Խաչատուրյանը, իսկ հաջորդ օրը՝ Հովիկ Աբրահամյանը
- Ջհանգիրյանի նկատմամբ կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ վարույթի հարուցումը մերժվել է
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին