ՔՊ-ական պատգամավորներն ժամը 11:30-ից 12:15-ը կքվեարկեն Իշխան Սաղաթելյանին և Վահե Հակոբյանին պաշտոններից հեռացնելու օգտին
ՔՊ պատգամավորների նախաձեռնությամբ հրավիրված ԱԺ արտահերթ նիստում պատգամավոր Ծովինար Վարդանյանը ներկայացրեց Վահե Հակոբյանի՝ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից ազատելու մասին որոշման նախագիծը:
Վերջինս ընթերցեց օրենքով Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահին վերապահված լիազորությունների բոլոր կետերը:
Վարդանյանը հայտնեց, որ Վահե Հակոբյանն ԱԺ վերջին նստաշրջանում 342 քվեարկությունից չի մասնակցել 194-ին, իսկ ԱԺ 25 խորհրդի նիստերից 20-ի դեպքում բացակայել է:
Պատգամավորը հայտնեց, որ ՔՊ-ն, Վահե Հակոբյանի լիազորությունները դադարեցնելով, նպատակ ունի հետագայում ընտրելու այն թեկնածուին, որը կմասնակցի ԱԺ խորհդի նիստերին և կապահովի հանձնաժողովի բնականոն գործունեությունը:
ԱԺ նիստը նախագահող Հակոբ Արշակյանը հայտնեց, որ Իշխան Սաղաթելյանին և Վահե Հակոբյանին պաշտոնից զրկելու որոշումը կկայացվի գաղտնի քվեարկությամբ, դրան մասնակցածների ձայների մեծամասնությամբ, եթե քվեարկությանը մասնակցել է ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին:
Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայնը հայտարարեց, որ քվերակությունը տեղի կունենա ժամը 11:30-ից 12:15-ը:
Հարակից հրապարակումներ`
- Ջուլհակյանը Սաղաթելյանի՝ ԱԺ փոխխոսնակի պաշտոնից հեռացնելու որոշման հիմքում դրեց Դեմիրճյան փողոցում բախումներ հրահրելու մեղադրանքը
- ՔՊ-ի նախաձեռնած գործընթացն առաջին հերթին ուղղված է այն մարդկանց դեմ, ովքեր ձայն են տվել ընդդիմությանը. Դերզյան
- «Դիմադրության» շարժումը ժամը 10.30-ին կհավաքվի ԱԺ մոտ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան