Մարկ Արենը գիրք է գրում 44-օրյա պատերազմի մասին
Առաջիկայում լույս կտեսնի Մարկ Արենի (Կարեն Մարգարյան) «Դարձյալ սիրո մասին» վեպը՝ նվիրված արևմտահայ նշանավոր գրող, բանաստեղծ, արձակագիր և մասնագիտությամբ բժիշկ Ռուբեն Սևակին։ Այն Ռուբեն Սևակի ու Յանիի սիրո պատմության մասին է։
Panorama.am-ի հետ զրույցում Մարկ Արենն ասաց, որ գիրքն ավարտված է, այժմ սրբագրվում է, մոտակա օրերին կմտնի տպարան, հավանաբար մյուս ամիս արդեն լույս կտեսնի։
«Հիմա աշխատում եմ նոր գրքիս վրա՝ նվիրված 44-օրյա պատերազմին»,- ասաց արձակագիրը։
Նա մանրամասնեց, որ ընդամենը մեկ էջ է նվիրված լինելու բուն մարտերին, իսկ ողջ պատությունը մարդկային ողբերգություն է, որը միշտ հետևում է յուրաքանչյուր պատերազմին։ Հերոսներից մեկը հայ է, մյուսը՝ ադրբեջանցի։
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան