«Ձեզ լինի այդ պաշտոնները, իսկ մենք մեր հայրենիքի տերն ենք, ոչ թե այդ պաշտոնների»
«Այս իշխանությունների գործունեությունը ոչ այլ ինչ է, քան դավաճանություն»,- Ազգային ժողովի մոտ բողոքի ակցիայի ժամանակ ասաց «Դիմադրության» շարժման անդամ Սևակ Նազարյանը։
Նա նշեց, որ այսօր էլ փորձ է կատարվում Բերձորի, Աղավնոյի հանձնման պրոցեսին զուգընթաց ԱԺ-ում կեղծ օրակարգ բերել և ընդդիմադիր պատգամավորներին, ովքեր ընդդիմությանը բաժին հասնող խորհրդարանական պաշտոններ են զբաղեցնում, փորձեն հեռացնել այդ պաշտոններից՝ դրանով իսկ հրճվանք մատուցելով իրենց կուսակցությանը և այն մարդկանց, ովքեր ապրում են նայելով միայն, թե այս իշխանությունն ընդդիմադիրներին ինչ ճնշումների է փորձում ենթարկել։
«Այս ամենի մեջ զավեշտն այն է, որ ընդդիմության ներկայացուցիչներին մեղադրանքներ են առաջադրում ընդդիմադիր գործունեություն ծավալելու համար»,- նշեց Ս.Նազարյանը։
Նա նշեց, որ այն 270 հազար քաղաքացիները, ովքեր ընդդիմության ձայն են տվել այս իշխանությանը հեռացնելու համար, իրենք կարող են գնատական տալ՝ այս ընդդիմությունը բավարարում է իրենց, թե ոչ, հակառակ պարագայում այս իշխանությանը և իրենց հետևող մեր հայրենակիցներն իրավունք չունեն ընդդիմության գործունեությանը գնահատականներ տալ։
Ս. Նազարյանը հիշեցրեց, որ ընդդիմությունն Արցախի, հայ-թուրքական, Շուշիի հռչակագրի հարցով արտահերթ նիստեր էր հրավիրել, այս իշխանությունը չէր մասնակցել։
«Հիմա երկիրն այս վիճակում են, իսկ այդ մարդիկ որոշել են, որ ամենակարևոր օրակարգն ընդդիմադիրներին պաշտոններից հանելն է։ Ձեզ լինի այդ պաշտոնները, իսկ մենք մեր հայրենիքի տերն ենք, ոչ թե այդ պաշտոնների»,- ասաց Ս. Նազարյանը։
Հավաքի մասնակիցներին Հրանտը դիմեց այն հարյուր հազարավոր քաղաքացիներին, ովքեր ձայն են տվել ընդդիմությանը՝ գան ու տեր կանգնեն իրենց քվեին։
Հիշեցնենք, որ Ազգային ժողովն այսօր ժամը 11:00-ին Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան է գումարել, օրակարգում են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացրած որոշման նախագծերը՝ Ազգային ժողովի պատգամավոր Իշխան Սաղաթելյանին Ազգային ժողովի նախագահի տեղակալի պաշտոնից հետ կանչելու վերաբերյալ և Ազգային ժողովի պատգամավոր Վահե Հակոբյանին՝ որպես Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին։
Սևակ Նազարյանն ասաց, որ Հայաստանի օրակարգն այն չէ, ինչ անում է այս իշխանությունը.
«Մեր երկրի օրակարգը հայկական Բերձոր քաղաքի ու հարակից գյուղերի ճակատագիրն է, որովհետև այդ ճանապարհից է նաև կախված Հայաստանի ու հայության ճակատագիրը։ Որպես խորհրդանիշ հայկական Բերձորի նկարները թողնում ենք խորհրդարանի մոտ՝ ևս մեկ անգամ արձանագրելով, որ սա Հայաստանի և հայության այսօրվա առաջնային օրակարգն է»։
Ակցիայի մասնակիցների խոսքերով, ՔՊ-ական պատգամավորներն արդեն իրենց հանձնարարությունները ստացել են, թե ինչպես պետք է քվեարկեն այս նախագծերին։ Ըստ նրանց, ՔՊ-ական պատգամավորները սեփական կարծիք չունեն ու կատարում են ընդամենը մեկ մարդու կամք։
«Մենք մեր ասելիքն ասել եք, մնաք Նիկոլին հպատակ»,- ասացին ակցիայի մասնակիցներն ու հեռացան ԱԺ մոտից՝ պայմանավորվալեով ավելի մեծ կազմով այսօր ժամը 19։30-ին հավաքվեն Ֆրանսիայի հրապարակում, որտեղ կայանալու է «Դիմադրության» շարժման հանրահավաքը։
Հարակից հրապարակումներ`
- Ջուլհակյանը Սաղաթելյանի՝ ԱԺ փոխխոսնակի պաշտոնից հեռացնելու որոշման հիմքում դրեց Դեմիրճյան փողոցում բախումներ հրահրելու մեղադրանքը
- ՔՊ-ի նախաձեռնած գործընթացն առաջին հերթին ուղղված է այն մարդկանց դեմ, ովքեր ձայն են տվել ընդդիմությանը. Դերզյան
- «Դիմադրության» շարժումը ժամը 10.30-ին կհավաքվի ԱԺ մոտ
- ՔՊ-ն արտահերթ նստաշրջան է հրավիրում Իշխան Սաղաթելյանին և Վահե Հակոբյանին պաշտոնազրկելու հարցերով
- Ընդդիմադիրներին մանդատներից զրկելու հարցում կա երկու կարծիք. Ալեն Սիմոնյան
- Իշխան Սաղաթելյանը՝ ընդդիմադիրներին մանդատներից զրկելու մասին. Կարո՞ղ են, թող անեն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան