Թքած ունենք դրա վրա, թող մտածի Նիկոլը․ Վահե Հակոբյան
«Ազգային խայտառակություն հանդիսացող իշխանությունները իրենց համար կարևոր օրակարգով արտահերթ նիստ էին հրավիրել ԱԺ-ում, որտեղ ընդունել են «դարակազմիկ» որոշում՝ ինձ և Իշխան Սաղաթելյանին ազատել պաշտոնից»,- Ֆրանսիայի հրապարակում «Դիմադրություն» շարժման հանրահավաքի ընթացքում իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը։
Հակոբյանի խոսքով՝ նրանք չունեն «կարմիր գծեր», ինչի վառ ապացույցը՝ Բերձորի շուրջ կատարվող իրադարձություններն են։
«Դրա համեմատ, իրենց այսօրվա որոշումն ի՞նչ է որ։ Հայրենիքւ մաս-մաս տալու ֆոնի վրա ի՞նչ է սա, ոչինչ։ Ցավալի է այլ տեսանկյունից, որ սա հերթական հարվածն էր մեր պետականության , պառլամենտրարիզմի ինստիտուտի, ավանդույթների ու մշակույթի վրա։ Մենք և իմ գործընկերները մտածելու ոչ մի բան չունենք։ Ասեմ ավելին՝ թքած ունենք դրա վրա։ Թող մտածի Նիկոլը և իր «գործընկերները», որոնք իրար հերթ չտալով գովասանում են իրեն։ Թող մտածեն այն միջազգային կառույցները,որոնք շարունակում են լուռ մնալ ՝ մասնակից դառնալով,թե այս պատուհասներն ուր են հասցնում երկիրը ։ Նորից եմ ասում, մտածելու ոչինչ չունենք»,- ասաց Հակոբյանը։
Պատգամավորը նաև շեշտեց, որ տեղի ունեցածը չի կարող շեղել նրանց օրակարգից և պայքարը շարունակելու են։
«Բոլորս հասկանում ենք, որ կան «ջրի տակի քարեր»։ Այստեղ միամիտ մարդ չկա։ Հեռացնելով պառլամենտական ընդդիմությունը՝ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովից, ճանապարհ են հարթեցնում իրենց սրտի օլիգարխների, բիզնեսմենների լոբբինգների համար, իրենց համար նեղ անձնական, բայց ի վնաս ժողովրդի օրենքի նախագծերը,որ բերեն այնուհետ օրենքի տեսք տան դրան։ Այդ ամեն ինչը տեսանելի էև մեր պայքարը շարունակվելու է»,- ասաց Հակոբյանը ՝ միաժամանակ նշելով, որ այսօրվա կապակցությամբ ընդունում է շնորհավորանքներ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան