Քիսինջերը թվարկել է ուկրաինական հակամարտության երեք հնարավոր ելքերը
ԱՄՆ նախկին պետքարտուղար (1973-1977) և ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական (1969-1975) Հենրի Քիսինջերը հայտարարել է, որ Ուկրաինայում հակամարտությունը կարող է ավարտվել երեք ճանապարհով: Լուրը հայտնում է ՏԱՍՍ-ը:
Առաջին սցենարը նախատեսում է Ուկրաինայի տարածքի 20%-ի կորուստ ի օգուտ Ռուսաստանի, մասնավորապես՝ Դոնբասի, գյուղատնտեսական տարածքների և Սև ծովի երկայնքով գտնվող հատվածի, այսինքն՝ Ռուսաստանի «հաղթանակ»:
«Եթե ռազմական գործողությունները շարունակվեն, Արևմուտքի համար կմեծանա Ռուսաստանի հետ անմիջական պատերազմի մեջ մտնելու ռիսկը»,-ասել է Քիսինջերը:
Ըստ նախկին դիվանագետի՝ երրորդ տարբերակով Ուկրաինան «կվերազինվի և սերտորեն կկապվի ՆԱՏՕ-ի հետ» կամ նույնիսկ դաշինքին միանալու հնարավորություն կստանա, իսկ մնացած բոլոր հարցերը կլուծվեն բանակցությունների միջոցով։
Հարակից հրապարակումներ`
- ՆԱՏՕ-ն չի բացառում ժամանակակից զենքի փոխանցումը Ուկրաինային
- Զելենսկին ՆԱՏՕ-ից ավելի շատ գումար է պահանջել Ուկրաինայի համար
- Ռուսաստանը «չի կարող և չպետք է հաղթի» Ուկրաինայում. Մակրոն
- Մեծ Բրիտանիան գումար կհատկացնի Ուկրաինայի երկաթուղային ենթակառուցվածքի վերանորոգման համար
- Գերմանիան Ուկրաինային կտրամադրի 1 միլիարդ եվրո դրամաշնորհ
- ԱՄՆ-ը հայտարարել է Ուկրաինային 450 միլիոն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան