Սինգապուրում սկսել են վերամշակված զուգարանի ջրից պատրաստված գարեջուր վաճառել
Սինգապուրում սովորել են, թե ինչպես զուգարանի ջուրը վերածել գարեջրի։ NEWBrew կոչվող ալկոհոլային խմիչքը, որը պատրաստված է վերամշակված կեղտաջրերից, սկսել է վաճառվել ամբողջ երկրի խանութներում, գրում է Bloomberg-ը։
Թափոններից գարեջուրն արտադրում է Brewerkz Brewery-ի կողմից՝ Սինգապուրի Ջրի ազգային գործակալության (PUB) հետ համագործակցությամբ: Նշվում է, որ մաքրման կայանից ջուրը ախտահանվում է ուլտրամանուշակագույն լույսով և անցնում հատուկ թաղանթներով՝ հեռացնելու վնասակար մասնիկները։
PUB-ի փորձագետները կարծում են, որ կեղտաջրերից արտադրված գարեջուրը կօգնի սինգապուրցիներին համոզել ռեսուրսների ռացիոնալ սպառման և վերօգտագործման կարևորության մասին:
Մասնագետների կարծիքով՝ կոյուղաջրերի վերամշակման գաղափարը վերջին տասնամյակների ընթացքում լայն տարածում է գտել՝ աշխարհում քաղցրահամ ջրի պակասի ֆոնին:
Ըստ Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի (WWF)՝ 2,7 միլիարդ մարդ ամբողջ աշխարհում տարվա առնվազն մեկ ամիս ջրի պակաս է զգում:
Որոշ զարգացած երկրներ, ինչպիսիք են Իսրայելը և Սինգապուրը, արդեն ներդրել են կեղտաջրերի վերամշակոմ իրենց ջրամատակարարման համակարգերում: Տեխնոլոգիայի ավելի լայն կիրառմանը խոչընդոտում է այս տեսակի հեղուկի անապահովության և համի մասին հանրային կարծրատիպը:
Այնուամենայնիվ, Brewerkz-ի գլխավոր գարեջրագործ Միտչ Գրիբովը վստահեցրել է, որ իրենց օգտագործած ջուրը չեզոք համ ունի և իդեալական է ըմպելիք պատրաստելու համար։ Մարդիկ, որոնք համտեսել են NEWBrew-ը, նույնպես նշել են, որ ոչ մի տարբերություն չեն նկատել ավանդական ըմպելիքից։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան