Ժամկետային զինծառայող Հրաչիկ Փիլիպոսյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագրով Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային Հրաչիկ Վաչիկի Փիլիպոսյանը հետմահու պարգևատրել է Մարտական ծառայության մեդալով:
19-ամյա ժամկետային զինծառայող Հրաչիկ Փիլիպոսյանը զոհվել է հունիսի 18-ին Վարդենիսի ուղղությամբ՝ Վերին Շորժա գյուղի դիրքերում հակառակորդի կրակոցից։ Զինծառայողի զոհվելու մասին պաշտպանության նախարարությունը մինչև օրս պաշտոնական հաղորդագրություն չի տարածվել, այլ միայն տարբեր լրատվամիջոցներին հաստատել էր ու ասել, որ մանրամասներ կհայտնեն։
Զինծառայողը Արագածոտնի մարզի Բյուրական գյուղից էր։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին