ՔՊ-ի նախաձեռնած գործընթացն առաջին հերթին ուղղված է այն մարդկանց դեմ, ովքեր ձայն են տվել ընդդիմությանը. Դերզյան
«Դիմադրության» շարժումը բողոքի ակցիա է իրականացնում Ազգային ժողովի մուտքի մոտ՝ Դեմիրճյան փողոցի կողմից: Ոստիկանությունը մեծաթիվ ուժեր է կենտրոնացրել Բաղրամյան պողոտայում և Դեմիրճյան փողոցներում: Ոստիկանները շղթա են կազմել ու փակել Բաղրամյան պողոտայից դեպի Դեմիրճյան փողոց մտնող հատվածը։
ՀՀԿ անդամ Հայկ Դերզյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ այսօր ժամը 19։30-ին Ֆրանսիայի հրապարակում ունեն հանրահավաք, իսկ հինա այստեղ են հավաքվել ու ակցիա իրականացնում, քանի որ Ազգային ժողովում այս պահին մի գործընթաց է գնում, որը միգուցե իրենց պատկերցումներով ուղղված է անձերին, բայց այն գլոբալ առումով առաջին հերթին ուղղված է այն մարդկանց դեմ, ովքեր ձայն են տվել ընդդիմությանը։
«Իրենք նման կերպ ոչ թե փորձ են անում պաշտոններից հեռացնել կամ սահմանափակել ընդդիմության ներկայացուցիչներին, այլ առհասակ ընդդիմության ձայնը, իսկ ընդդիմությունն ունի հստակ դիրքորոշում՝ պետք է իրականացվի հայամետ գործընթաց»,- ասաց Դերզյանը։
Հիշեցնենք, որ Ազգային ժողովն այսօր ժամը 11:00-ին Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան է գումարում, օրակարգում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացրած որոշման նախագծերը՝ Ազգային ժողովի պատգամավոր Իշխան Սաղաթելյանին Ազգային ժողովի նախագահի տեղակալի պաշտոնից հետ կանչելու վերաբերյալ և Ազգային ժողովի պատգամավոր Վահե Հակոբյանին՝ որպես Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին։
Հարակից հրապարակումներ`
- «Դիմադրության» շարժումը ժամը 10.30-ին կհավաքվի ԱԺ մոտ
- ՔՊ-ն արտահերթ նստաշրջան է հրավիրում Իշխան Սաղաթելյանին և Վահե Հակոբյանին պաշտոնազրկելու հարցերով
- Ընդդիմադիրներին մանդատներից զրկելու հարցում կա երկու կարծիք. Ալեն Սիմոնյան
- Ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամը հրաժարվեց մանդատից, ցուցակի հաջորդ անդամն էլ չցանկացավ վերցնել մանդատը
- Իշխան Սաղաթելյանը՝ ընդդիմադիրներին մանդատներից զրկելու մասին. Կարո՞ղ են, թող անեն