ՔՊ-ականներն աննախադեպ արագությամբ միաձայն ավարտեցին Սաղաթելյանին և Հակոբյանին պաշտոններից զրկելու քվեարկությունը
ԱԺ-ն աննախադեպ արագությամբ՝ գաղտնի քվեարկության ավարտից 10 րոպե անց արդեն հրապարակեց դրանց արդյունքները, այն դեպքում, երբ նման քվեարկությունների դեպքերում սովորաբար արդյունքներն ամփոփվում էին քվեարկություններից 1-1.5 ժամ անց:
Հաշվիչ հանձնախմբի նախագահ ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Բաբայնը հայտարարեց, որ ԱԺ դահլիճին կից սրահում այսօր ժամը 11:30-ից 12:15-ը անցկացված գաղտնի քվեարկության արդյունքներով ՔՊ պատգամավորները միաձայն՝ 66 պատգամավորով քվեարկել են «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Իշխան Սաղաթելյանին ԱԺ նախագահի տեղակալի և Վահե Հակոբյանին Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոններից ազատելու օգտին:
Հարակից հրապարակումներ`
- ՔՊ-ական պատգամավորներն ժամը 11:30-ից 12:15-ը կքվեարկեն Իշխան Սաղաթելյանին և Վահե Հակոբյանին պաշտոններից հեռացնելու օգտին
- Ջուլհակյանը Սաղաթելյանի՝ ԱԺ փոխխոսնակի պաշտոնից հեռացնելու որոշման հիմքում դրեց Դեմիրճյան փողոցում բախումներ հրահրելու մեղադրանքը
- ՔՊ-ն արտահերթ նստաշրջան է հրավիրում Իշխան Սաղաթելյանին և Վահե Հակոբյանին պաշտոնազրկելու հարցերով