Հայկ Մամիջանյանը նույնպես հրաժարվեց պաշտոնից
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանանը գրում է.
«Շուրջ 1 տարի է հանդիսանում եմ ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։
Խորհրդարանական դիվանագիտությունը դիտարկելով որպես Հայաստանի և Արցախի շահերը հավուր պատշաճի միջազգային հարթակներում ներկայացնելու առանցքային գործիք՝ փորձել եմ հնարավորինս արդյունավետ օգտագործել այն։
Հաշվի առնելով քաղաքական մեծամասնության կողմից ստեղծված քաղաքական և բարոյական ճգնաժամը՝ որոշում եմ կայացրել հրաժարվել ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնից՝ շարունակելով գիտելիքներս ու կապերս ծառայեցնել ի նպաստ մեր հայրենիքի՝ այդ թվում նաև խորհրդարանական և կուսակցական դիվանագիտության գործիքների կիրառմամբ»։
Հարակից հրապարակումներ`
- Ընդդիմադիր խմբակցություններ. Օրվա իշխանությունները ևս մեկ անգամ հաստատում են, որ իրենք մտահոգված են բացառապես պաշտոններով
- Արտակ Զաքարյան. ՔՊ կոչվող չարորակ հիվանդության դեմ պայքարելու համար ընդդիմությանը պաշտոններ պետք չեն
- ՔՊ խմբակցության քարտուղարը հաստատեց, որ քաղաքական պատճառով են հետ կանչել Սաղաթելյանին և Հակոբյանին
- Արմեն Գևորգյան. Ես հրաժարական եմ ներկայացնում
- ՔՊ-ականներն աննախադեպ արագությամբ միաձայն ավարտեցին Սաղաթելյանին և Հակոբյանին պաշտոններից զրկելու քվեարկությունը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին