Ելակի բույրով ասֆալտ՝ Ռուսաստանում
ՌԴ Լենինգրադի մարզի Վսևոլոժսկի շրջանում հատապտուղների բույրով ասֆալտբետոնե ծածկ է տեղադրվել։ Այս մասին գրում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով ճանապարհային կոմիտեի մամուլի ծառայությանը։
Մագնիտնայա կայարանից մինչև Մորոզով գյուղ մարզային ավտոմայրուղու 19 կմ վերանորոգված հատվածում, որը Վսևոլոժսկի շրջանի մի մասը կապում է Մուրմանսկի մայրուղու հետ, իրականացվել է 700 մետր բուրավետ ասֆալտի տեղադրման գիտափորձ։
«Նման առաջարկով հանդես է եկել կապալառու կազմակերպությունը. Դա իրենց մշակումն է: Շատ մարդկանց դուր չի գալիս գերտաքացած բիտումի հոտը, որը տարածվում է վերանորոգման ընթացքում, ուստի որոշել են նման փորձ անել»,- ասել է գործակալության զրուցակիցը՝ նշելով, որ բույրը չի ազդում ասֆալտբետոնե խառնուրդի որակի վրա։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան