
«Հրապարակ». Փաշինյանն այնքան է գինովցել, որ Սպիտակցի Հայկոյին խոստացել է՝ սեպտեմբերի 21-ին կերգի Հանրապետության հրապարակում
«Հրապարակ» թերթը գրում է.
«Նախօրեին factor.am-ը գրել էր, որ սեպտեմբերի 21-ին՝ Անկախության տոնի միջոցառմանը, կառավարությունը 600 միլիոն դրամ է հատկացրել, և Հանրապետության հրապարակում ելույթ է ունենալու նաև ռաբիսի արքա Սպիտակցի Հայկոն՝ Հայկ Ղևոնդյանը։ Դա պարզել էին վարչապետի աշխատակազմի հայտարարած գնման մրցույթի հրավերից։
Մեզ ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել, թե ինչպես է ծագել Սպիտակցի Հայկոյին գլխավոր հրապարակում «երգացնելու» գաղափարը։ Պարզվում է՝ օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը Տավուշում հերթական կերուխումին է մասնակցել՝ ոստիկանապետ Վահե Ղազարյանի հրավերով։
Քեֆը ծաղկեցրել է Սպիտակցի Հայկոն, և վարչապետն այնքան է գինովցած եղել, որ հենց տեղում երգչին խոստացել է՝ սեպտեմբերի 21-ին դու երգելու ես Հանրապետության հրապարակում։ Ներկաները կարծել են, թե կատակ է, հաջորդ օրը կօյաղանա ու կհրաժարվի այդ մտքից։ Բայց որքան մեծ է եղել բոլորի զարմանքը, երբ գնումների թղթերում տեսել են Հայկ Ղևոնդյան անուն-ազգանունը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում