«Դիմադրության» շարժումը ժամը 10.30-ին կհավաքվի ԱԺ մոտ
«Դիմադրության» շարժման շատ անդամներ ֆեյսբուքյան էջերում գրել են, որ այսօր ժամը 10։30-ին լինելու են Ազգային ժողովի մոտ։ ԱԺ տարածքում արդեն մեծ թվով ոստիկանական ուժեր են կենտրոնացված։
Հիշեցնենք, որ Ազգային ժողովն այսօր ժամը 11:00-ին Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան է գումարելու, օրակարագում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացրած որոշման նախագծերը՝ Ազգային ժողովի պատգամավոր Իշխան Սաղաթելյանին Ազգային ժողովի նախագահի տեղակալի պաշտոնից հետ կանչելու վերաբերյալ և Ազգային ժողովի պատգամավոր Վահե Հակոբյանին՝ որպես Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին։
«Սիրելի ընկերներ, այս իշխանությունը «մասնագետ» է մի գործում` կարևոր և երկրի համար ճակատագրական իրադարձությունները, դեպքերը ստվերել փորձելու գործում։ Բերձորը, Աղավնոն և տեղի հայկական տարածքները թշնամուն սկուտեղով մատուցելը այսօր էլ փորձում են ստվերել ԱԺ-ի ընդդիմադիր փոխնախագահ Իշխան Սաղթելյանին և Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանին այսպես ասած պաշտոնանկ անելով և դրանով իրանց ընտրազանգվածի մնացորդներին բավարարելով։
Նախ ասեմ, որ ընդդիմությունը` հայ մարդիկ, թքած ունեն ցանկացած պաշտոնի վրա։ Երկրորդ, ընդդիմության ընդդիմադիր գործունեությունը, հանրահավաքների ժամանակ ոստիկանների` ընդդիմադիր գործիչների վրա կազմված զեկուցագրերի հիմքի վրա պատրաստված հիմքը և՛ ծիծաղելի է, և՛ ոչ իրավաչափ։ ԵՒ որ կարևոր է, առնվազն 270 հազար քաղաքացի ձայն է տվել «Հայաստան» դաշինքին առաջին հերթին ՔՊ-ից ազատվելու համար, հետևաբար, դաշինքի ընդդիմադիր պայքարը պետք է գնահատի դաշինքին ընտրած քաղաքացին և ինքը գնահատական տա, օրենքով ընդդիմությանը բաժին ընկնող այդ խորհրդարանական պաշտոններին արժանի են նրանք, կամ ոչ, այլ ոչ նրանք, ում ուզել են հեռացնել այդ քաղաքացիները։
Հետևաբար, կարիք կա այս ամենը հրապարակային ասելու։
Հուլիսի 1-ին 10։30-ին ես լինելու եմ ԱԺ-ի Դեմիրճյան փողոցի մուտքի մոտ, հստակ արձանագրելու այս ամենը»,- գրել է շարժման անդաներից ՀՅԴ-ական Սևակ Նազարյանը։
Հիշեցնենք նաև, որ այսօր ժամը 19:30-ին հանրահավաք է լինելու Ֆրասիայի հրապարակում։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Ինչու են սկսել հենց Իշխան Սաղաթելյանից և Վահե Հակոբյանից
- ՔՊ-ն ԱԺ պաշտոններից հեռացրել է Իշխան Սաղաթելյանին և Վահե Հակոբյանին
- Ընդդիմադիրներին մանդատներից զրկելու հարցում կա երկու կարծիք. Ալեն Սիմոնյան
- Արթուր Վանեցյան. Դիմում եմ ներկայացրել պատգամավորական մանդատս վայր դնելու վերաբերյալ
- Իշխան Սաղաթելյանը՝ ընդդիմադիրներին մանդատներից զրկելու մասին. Կարո՞ղ են, թող անեն
- ՔՊ-ում քննարկում ենք ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու հարցը․ Արթուր Հովհաննիսյան
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան