ՔՊ խմբակցության քարտուղարը հաստատեց, որ քաղաքական պատճառով են հետ կանչել Սաղաթելյանին և Հակոբյանին
«Ընդդիմադիր պատգամավորները կարող են երկու պաշտոններում էլ թեկնածու առաջադրել և ՔՊ խմբակցությունն ունի իրավունք նրանց չընտրելու կամ ընտրելու»,-ԱԺ-ում լրագրողներին հայտնեց ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:
Mediahub-ի լրագրողի հարցին, թե հնարվո՞ր է ընդդիմությունն այլևս թեկանծու չառաջադրի՝ ՔՊ խմբակցության քարտուղարը պատասխանեց, որ այդ հարցը լրագրողը պետք է տա իր լրատվականի ղեկավարներին:
«Մենք խորհրդարանական ենք, զբաղվում ենք քաղաքականությամբ և մեր բոլոր որոշումները քաղաքական են»,-հայտարարեց Հովհաննիսյանը՝ արձագանքելով տեսակետին, թե Իշխան Սաղաթելյանին և Վահե Հակոբյանին ՔՊ-ականները պաշտոններից հետ են կանչել ոչ թե նրա համար, որ նրանց բացակայություններով ԱԺ աշխատանքների արդյունավետությունն էր ընկել, այլ այդ կերպ պատասխանում են իշխանությունների հասցեին վերջիններիս հնչեցրած սուր քննադատությանը:
Նա պատասխանեց հարցին, թե արդյո՞ք ճիշտ է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում թեժ պայքար է ծավալվել մարզային խորհուրդների ընտրություններում և տարբեր թևեր միմյանց դեմ են պայքարում:
«ՔՊ-ում ներկուսակցական ընտրությունները միշտ շատ թեժ են: Ժողովրդավար սկզբունքներով են իրականացվում և այդ իմաստով այո, թեժ են: Բայց ձեր ասածի կոնտեքստում նման բան չկա, և ով նման բան է նետել լրատվական դաշտ, ստում է»,-լրագրողին արձագանքեց Հովհաննիսյանը:
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Գևորգյան. Ես հրաժարական եմ ներկայացնում
- ՔՊ-ականներն աննախադեպ արագությամբ միաձայն ավարտեցին Սաղաթելյանին և Հակոբյանին պաշտոններից զրկելու քվեարկությունը
- ՔՊ-ական պատգամավորներն ժամը 11:30-ից 12:15-ը կքվեարկեն Իշխան Սաղաթելյանին և Վահե Հակոբյանին պաշտոններից հեռացնելու օգտին
- Ջուլհակյանը Սաղաթելյանի՝ ԱԺ փոխխոսնակի պաշտոնից հեռացնելու որոշման հիմքում դրեց Դեմիրճյան փողոցում բախումներ հրահրելու մեղադրանքը