«Bentley մակնիշի ավտոմեքենան Արսենյանը ձեռք է բերել 2020 թվականին»
Yerevan.Today-ը գրում է․
«Ազգային ժողովի ճոխ հայտարարագրով ՔՊ-ական օլիգարխ պատգամավոր Գուրգեն Արսենյանն այսօր աշխատանքի էր եկել իր Bentley թանկարժեք ավտոմեքնենայով:
Ավտոմենքնան 2019 թվականի արտադրություն է, արժեքը ըստ հաշվարկների, գնման պահին կարող է հասնել 500 000$-ի:
Ներկայացնում ենք Արսենյանի ունեցվածքը ըստ նրա 2022 թվականին մայիսին ներկայացված հայտարարագրի:
Այսպես, նրա գույքի և եկամուտների հայտարարագրում շուրջ 17 միավոր անշարժ գույք է՝ շենքեր և հողատարածքներ, ինչպես Երևանում, այնպես էլ ՀՀ տարբեր մարզերում:
Հայտարարագրում 4 ավտոմեքենա է 2014-2019 թվականների արտադրության: Վերջինը հենց վերոնշյալ Bentley մակնիշի ավտոմեքենան է, որը Արսենյանը ձեռք է բերել 2020 թվականին:
Նա հայտարարագրել է նաև 7 միլիոն դրամի արժեթղթեր և ներդրումներ: Ինչպես նաև 2021 թվականին ձեռք է բերել ամերիկյան ընկերությունում արժեթղթեր, որի հասցեն Նյու Յորքի Nasdaq-ն է։ Արժեթղթի գինը տարվա ավարտին եղել է 6 մլն ԱՄՆ դոլար:
Ընդհանուր առմամբ, պատգամավորը շուրջ 60 մլն դրամի և ավելի քան 2,6 մլն դոլարի փոխառություն է հանձնել տարբեր անձանց ու ընկերությունների:
Արսենյանի հայտարարագիրը նաև ուշագրավ է թանկարժեք գույքով:
ՔՊ-ական օլիգարխը հատուկ սեր ունի նկարների հավաքածուների նկատմամբ, հավաքածուից մեկի արժեքը՝ շուրջ 236 միլիոն դրամ է:
Թանկարժեք ժամացույցներ՝ ընդհանուր արժեքը՝ 133 միլիոն 300 հազար ՀՀ դրամ:
Ոսկյա ձուլակտոր՝ ձեռք բերված 2020 թվականին, արժեքը՝ 32 միլիոն դրամ:
Իսկ Արսենյանի կահույքների հավաքածուի ընդհանուր 199 միլիոն դրամ և 300 հազար ԱՄՆ դոլար է:
Տես՝ լուսանկարը:
Ինչ վերաբերում է դրամական միջոցներին: Արսենյանը 2021 թվականի ավարտին բանկային քարտին ունեցել է 4,7 միլիոն դրամ և 502,367 Ամն դոլար: Իսկ կանխիկ գումարը կազմել է 540,000 դրամ, 540,000 ԱՄՆ դոլար և 2000 եվրո:
Ընդհանուր առմամբ՝ մեկ տարվա ընթացքում ստացել է 282,082,560 ՀՀ դրամ եկամուտ: Մեկ տարվա ընթացքում հանգստաի համար ծախսել է 25 հազար ԱՄՆ դոլար, իսկ մեկ տարվա ընթացքում ծախսել է 25 միլիոն ՀՀ դրամ»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան