ՔՊ-ն այդ որոշումով միացել է ընդդիմությանը՝ սկսվելով Նիկոլ Փաշինյանի իշխանազրկման ֆորմալ գործընթացը․ Էդգար Ղազարյան
ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը մամուլի ասուլիսի շրջանակում անդրադառնալով այսօր կայացած ԱԺ արտահերթ նիստին, երբ 66 «կողմ» և 0 «դեմ» ձայների հարաբերակցությամբ դադարեցվեց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանի և Վահե Հակոբյանի լիազորությունները, նշեց, որ քվեարկությանը մասնակցել են միայն ՔՊ պատգամավորները և այդ խմբակցությունն ԱԺ-ի անունից է որոշում է կայացրել ։ Սա, ըստ Ղազարյանի, իրավական առումով խնդիրներ կարող է առաջացնել։
«Առաջին հայացքից, դա ԱԺ լիազորություններից բխող գործողություն է։ Բայց․․․Իշխան Սաղաթելյանը միակ փոխնախագահն էր, որի ընտրվելուց «կողմ» են քվեարկել ԱԺ-ի բոլոր խմբակցության պատգամավորները, այդ թվում ՝ ՔՊ-ն։ Նույնը ՝ Վահե Հակոբյանի դեպքում։ Իսկ, օրինակ, Ալեն Սիմոնյանը կամ մյուսները միայն ՔՊ-ի քվեով են ընտրվել։ Այսինքն ՝ նրանք իրենց խմբակցության կողմից են ընտրվել, իսկ այս մարդիկ ՝ ԱԺ-ի։ Հիմա ՔՊ-ն միայն իր խմբակցության որոշումով ողջ ԱԺ-ի կողմից ընտրված մարդուն պաշտոնանկ է անում, ինչն էլ առաջացնում է իրավական հետևանքներ։
Գուցե ԱԺ պատգամավորները չեն իմացել դրա մասին կամ գիտակցաբար են գնացել դրան։
Նրանք այդ որոշումով միացել են ընդդիմությանը և դրանով սկսվել է Նիկոլ Փաշինյանի իշխանազրկման ֆորմալ գործընթացը»,- պարզաբանեց Ղազարյանը։
Նրա հիմնավորմամբ՝ ԱԺ կանոնակարգով է սահմանված, որ ԱԺ փոխնախագահը պետք է լինի ընդդիմության ներկայացուցիչ։
«Այն որ ԱԺ մի քանի հանձնաժողովի նախագահներ պետք է լինեն ընդդիմության ներկայացուցիչներ, դա ՔՊ-ի բարի կամքը կամ քաղաքական կամքը չէ։
Դա ԱԺ կանոնակարգ, Սահմանադրական օրենքի պահանջ է։ Այս պահին ԱԺ ղեկավար մարմիններում ընդդիմության ներկայացուցիչ այլևս գոյություն չունի։
Սա նշանակում է, որ խախտվում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Սահմանադրական օրենքը։
Իհարկե կա սահմանված ժամկետ, որ ընդդիմությունը կարող է նոր թեկնածուներ առաջադրել նշված պաշտոններին, բայց ակնհայտ է, որ ընդդիմությունը չի առաջադրի։ Եթե չառաջադրեց՝ ստացվում է «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքը խախտվեց։ Սա նշանակում է, որ ԱԺ-ն դադարում է լինել լեգիտիմ, օրինական իշխանության մարմին։ Եթե ԱԺ-ն դառնում է ոչ լեգիտիմ մարմին, ուրեմն ՝ ինքնաբերաբար ոչ լեգիտիմ է դառնում նաև Կառավարությունը։ Այսինքն՝ այսօրվա որոշումով ՔՊ-ն միացավ ընդդիմությանը, ընդ՝ որում 66 պատգամավոր գիտակցված գնացել են մի որոշման, որի վերջնարդյունքը լինելու է Նիկոլ Փաշինյանի կառավարության ոչ լեգիտիմ վիճակը»,- մանրամասնեց ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավարը։
Այս ամենից ելնելով, բանախոսը համոզմունք հայտնեց, որ քաղաքական դաշտում բավականին հետաքրքիր զարգացումներ են սպասվում։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Թագուհի Թովմասյանը չմիացավ ընդդիմադիրների՝ պաշտոններից հրաժարականին
- Ովքեր են լքում և ովքեր լռում
- Հայկ Մամիջանյանը նույնպես հրաժարվեց պաշտոնից
- Արմեն Գևորգյան. Ես հրաժարական եմ ներկայացնում
- ՔՊ-ականներն աննախադեպ արագությամբ միաձայն ավարտեցին Սաղաթելյանին և Հակոբյանին պաշտոններից զրկելու քվեարկությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան