Լեհաստանի իշխանությունները չեղյալ կհայտարարեն ուկրաինացի փախստականների նպաստները
Լեհաստանի իշխանությունները կչեղարկեն Ուկրաինայից փախստականների համար սահմանված նպաստների վճարումը։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է Լեհաստանի ներքին գործերի փոխնախարար Պավել Շեֆերնակերը։ Խոսքը ուկրաինացիներին պատսպարած լեհերին փոխհատուցում վճարելու մասին է՝ մեկ անձի համար օրական 40 զլոտի (մոտ 9 եվրո)։
Պաշտոնյայի խոսքով՝ վճարումների երկարաձգմանը չեն աջակցել երկրի կառավարությունը և Սեյմի (խորհրդարանի) պատգամավորները։ Այս վճարումը վերաբերում է մոտ 600 հազար ուկրաինացիների։ «Մենք չենք երկարաձգի այս նպաստը, քանի որ համոզված ենք, որ Լեհաստանում շատ ուկրաինացիներ ազատ են դարձել»,-TVP Info-ին ասել է Շեֆերնակերը՝ հավելելով, որ որոշ ուկրաինացի փախստականներ արդեն վերադառնում են տուն։
«Ուկրաինայի քաղաքացիները, ովքեր փետրվարի վերջից ժամանել են Լեհաստան, ստիպված կլինեն աշխատանք գտնել և ինքնուրույն գլուխ հանել բնակարանների վարձակալությունից»,- նշում է ՏԱՍՍ-ը։ Բացառություն կկազմեն հաշմանդամները, հղիները, փոքր երեխաներ ունեցող միայնակ մայրերը, բազմազավակ ընտանիքները։
Բացի այդ, Լեհաստանում կչեղարկվեն ուկրաինացի փախստականների անվճար ճանապարհորդությունները Intercity խոշորագույն երկաթուղային ցանցի գնացքներով և հասարակական տրանսպորտով, որը ներդրվել է Լեհաստանի բազմաթիվ խոշոր քաղաքներում: Այնուամենայնիվ, ուկրաինացի փախստականները դեռևս իրավունք ունեն օգտվելու հանրությանը հասանելի սովորական արտոնություններից:
Նշենք, որ մարտին Սեյմի կողմից ընդունված օրենքը սահմանում է ուկրաինացի փախստական մեկ անձի համար 300 PLN (63 եվրո) միանվագ վճար, ինչպես նաև հեշտացնում է նրանց ազգային ինքնության քարտի համարը (PESEL) ստանալը, որը աշխատելու և նպաստների, առողջապահական խնամքի և հետազոտությունների համար որակավորում ստանալու համար է:
Հարակից հրապարակումներ`
- Ռադայի նախկին պատգամավորը հայտնել է Ուկրաինայի արևմուտքը գրավելու Լեհաստանի նախագահի ծրագրի մասին
- Լեհաստանի ԱԳՆ-ն կոչ է արել ԵՄ-ին նախաձեռնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների յոթերորդ փաթեթը
- Լեհաստանը դադարեցնում է ուկրաինացի փախստականներին նպաստների տրամադրումը` «կամ- կամ»
- Լեհաստանը վաղաժամկետ կխզի ռուսական գազի մատակարարման համաձայնագիրը