Լուկաշենկո. Հետխորհրդային երկրները պետք է շահագրգռված լինեն Միութենական պետության հետ մերձեցմամբ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կարծում է, որ հետխորհրդային երկրները պետք է շահագրգռված լինեն Ռուսաստանի և Բելառուսի Միութենական պետության (ՄՊ) հետ սերտ համագործակցությամբ։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին նա ասել է ուրբաթ օրը՝ դիմելով Բելառուսի և Ռուսաստանի տարածաշրջանների ներկայացուցիչների ֆորումի մասնակիցներին։
«Այսօր հետխորհրդային տարածքի երկրները պետք է անկեղծորեն շահագրգռված լինեն Միութենական պետության հետ մերձեցմամբ, եթե, իհարկե, նրանք ցանկանում են պահպանել իրենց ինքնիշխանությունն ու անկախությունը»,-ասել է Լուկաշենկոն։
Բելառուսի նախագահը համոզված է, որ «միայն միասին կարող են դիմակայել գլոբալ մարտահրավերներին»։
«Առայժմ նրանք, ովքեր դեռ կասկածներ ունեն, պետք է հասկանան, որ առանց արագ միասնության և միախմբման, միջպետական կապերի ամրապնդման և պարզապես նորմալ մարդկային հարաբերությունների, մենք վաղվա օրը կարող ենք գոյություն չունենալ»,-ասել է Լուկաշենկոն։
Նա կարծում է, որ ներկա փուլում ՌԴ-Բելառուս միությունը լոկոմոտիվի դեր է կատարում ինտեգրացիոն գործընթացների ընդհանուր հոսքում։
«Այն մշակութային և տնտեսական միջպետական համագործակցության մոդելի օրինակ է»,-ասել է Բելառուսի նախագահը:
Հարակից հրապարակումներ`
- Ռուսամետները Հայաստանը տեսնում են միութենական մեջ, արևմտամետները՝ թրքահպատակ
- Բելառուսը վավերացրել է ՀԱՊԿ-ի շրջանակներում իրավական օգնության տրամադրման մասին համաձայնագիրը
- Ռուսաստանն ու Բելառուսը վերացնում են երկրների միջև ուղևորությունների բոլոր սահմանափակումները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան