Ջուլհակյանը Սաղաթելյանի՝ ԱԺ փոխխոսնակի պաշտոնից հեռացնելու որոշման հիմքում դրեց Դեմիրճյան փողոցում բախումներ հրահրելու մեղադրանքը
ԱԺ-ն առանց ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորների սկսեց ՔՊ-ական պատգամավորների նախաձեռնած ԱԺ արտահերթ նստաշրջանը, որի օրակարգում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացրած Իշխան Սաղաթելյանին ԱԺ-ի նախագահի տեղակալի պաշտոնից հետ կանչելու և Վահե Հակոբյանի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին որոշման նախագծերն են։
Նախագիծը ներկայացրեց Արուսյակ Ջուլհակյանը, որը հայտնեց, որ ԱԺ փոխխոսնակի պաշտոնում Իշխան Սաղաթելյանին ՔՊ-ական պատգամավորները կողմ են քվեարկել՝ հարգելով քաղաքացիների ընտրությունը և «ԱԺ կանոնակարգ» օրնքի պահանջը:
Նա հայտնեց, որ չնայած ԱԺ փոխնախագահի և որոշ հանձնաժողովների նախագահներին առաջադրելու իրավունքը սահմանադրական օրենքով ընդդիմությանն է, բայց նրանց հետ կանչելու իրավունք, ըստ ՍԴ որոշման, ունեն ԱԺ բոլոր խմբակցությունները:
Արուսյակ Ջուլհակյանը հայտնեց, որ Իշխան Սաղաթելյանն ունի 198 բացակա և չի մասնակցել ԱԺ խորհրդի նիստերին, այդ պատճառով էլ նախագիծ է ներկայացվել նրան ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնից զրկելու վերաբերյալ:
ՔՊ-ական պատգամավորն Իշխան Սաղաթելյանին մեղադրեց Դեմիրճյան փողոցում բախումներ հրահրելու և ատելության խոսք տարածելու մեջ:
Նա հայտնեց, որ ՔՊ-ն հետագայում կընտրի ընդդիմության այնպիսի թեկնածուի, որը կկատարի իր պարտականությունները:
Հարակից հրապարակումներ`
- ՔՊ-ի նախաձեռնած գործընթացն առաջին հերթին ուղղված է այն մարդկանց դեմ, ովքեր ձայն են տվել ընդդիմությանը. Դերզյան
- «Դիմադրության» շարժումը ժամը 10.30-ին կհավաքվի ԱԺ մոտ
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան