Մենք կարևորում ենք այն երկրների հետ համագործակցությունը, որոնք միտված են բարեփոխումների.Սվենյա Շուլցե
«Գերմանական պատվիրակության հետ հանդիպումների ժամանակ քննարկվել են Գերմանիայի կողմից Հայաստանի հետ հարաբերությունների մակարդակը բարձրացնելու շրջանակներում հնարավոր համագործակցության նոր ձևաչափերը՝ ոչ միայն արդեն հաստատված ոլոտներում այլև՝ նորերում, որոնք երկուստեք հետաքրքրություն են ներկայացնում»,-Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարար Սվենյա Շուլցեի հետ համատեղ ասուլիսում հայտնեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
Նա առանձնացրեց արևային էներգետիկայի, ջրածնային տեխնոլգիայի ոլորտներում հարաբերությունները, միջին մասնագիտական կրթության և պարենային անվտանգության հետ կապված մարտահրավերների քննարկումները:
Քերոբյանը գոհունակություն հայտնեց և նշեց այն ոգևորության մասին, որը ունի ՀՀ կառավարությունը՝ Գերմանիայի հետ հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու առիթով:
Սվենյա Շուլցեն իր խոսքի մեկնարկին շեշտեց, որ ուկրաինական պատերազմը բացասական ազդեցություն է թողնում Եվրամիության արևելյան հարևանության երկրների վրա:
Նրա խոսքով՝ պատերամզը ոչ միայն տառապանք է պատճառում Ուկրաինայի ժողովրդին, այլև փաստացի խաթարել է այն միջուկը, որը կապում է ԵՄ-ն իր արևելյան հարևանության երկրների հետ:
«Այս մարտահրավերներով լի ժամանակներում մենք մեծապես կարևորում ենք այն երկրների հետ համագործակցությունը, որոնք միտված են բարեփոխումներ իրականացնելուն և Հայաստանն այդ երկրների շարքում է այն ձեռբերումներով՝ որոնք կան ժողովրդավարության, իրավական ոլորտի բարեփոխումների, ինչպես նաև ընտրական օրենսգրքի բարեփոխումների ոլորտներում»-,-ասաց գերմանացի նախարարը:
Սվենյա Շուլցեն հայտնեց, որ հայկական կողմի հետ պայմանավորվել են հարաբերությունները երկկողմ ուղիղ կապի մակարդակի բարձրացնել, որոնք ենթադրում են միջկառավարական ուղիղ խորհրդակցություններ և բանակցություններ, ինչպես նաև Գերմանիան պատրաստակամ է օգնել Հայաստանին իր հավակնոտ բարեփոխումների ճանապարհին:
Տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարն ասաց, որ Գերմանիան ՀՀ-ի հետ հաջող համագործակցել է վարչական բարեփոխումների ոլորտում, և ՀՀ քաղաքացիները պետական ծառայություններից արդեն օգտվում են ավելի արագ և արդյունավետ ձևով:
«Էներգաարդյունավետության բարձրացումը և վերականգնվող էներգիայի ոլորտի խթանումը ոչ միայն կարևոր է կլիմայի պաշտպանության առումով, այլ նաև քաղաքական առումով աջակցություն է երկրներին՝ իրենց էներգետիկ անկախությունն ու անվտանգույթունն ապահովելու համար»,-հայտարարեց Սվենյա Շուլցեն:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան