Զոհված ոստիկանների նորածին եղբոր դուրսգրմանը ներկա էին նրանց ծառայակիցները
Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված ոստիկան եղբայրների՝ Կարեն և Գևորգ Գևորգյանների նորածին եղբայրը դուրս գրվեց «Էրեբունի» ԲԿ-ից։
Տիկին Արևիկին և նորածին Արենին դիմավորելու էին եկել զոհված որդիների ծառայակից ընկերները։
ոստիկանության զորքերի հրամանատար Մարտիրոս Մուրադյանը գինեկոլոգ, գլխավոր բժիշկ Անդրանիկ Պողոսյանին հանձնել է շնորհակալագիր։
Գևորգ և Կարեն Գևորգյանները ծնվել են Արմավիրի մարզի Խանջյան գյուղում։ Ավագը Գևորգն էր։ 2015 թվականից ծառայում էր ոստիկանության զորքերում։
Կրտսեր եղբայրը՝ Կարենը, ծնվել էր 1998 թվականին։ Սովորում էր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում։ Ոստիկանության զորքերում էր 2019 թվականից։ 2020 թվականի սեպտեմբերի 29-ին Գևորգ և Կարեն Գևորգյանները մեկնեցին Արցախ։ Շուրջ մեկ ամիս մասնակցել են Քարվաճառի պաշտպանությանը։
Գևորգ և Կարեն Գևորգյանները զոհվել են նոյեմբերի 7-ին, Շուշիում: Եղբայրների մարմինները, որոնք եղել են կողք կողքի, գտել են զոհվելուց օրեր անց՝ նոյեմբերի 17-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան