ԱՀԿ-ն կոչ է անում անհապաղ միջոցներ ձեռնարկել կապկի ծաղկի դեմ
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Հանս Կլյուգեն կոչ է արել կառավարություններին ակտիվացնել պայքարը կապկի ծաղկի տարածման դեմ։ «Գազետա ռու»-ի փոխանցմամբ՝ նրա հայտարարությունը գլխավորում է ԱՀԿ մամուլի ծառայության պաշտոնական կայքէջը։
«Անհրաժեշտ է հրատապ և համակարգված գործողություններ, եթե մենք ուզում ենք կանխել ալիքը և կանգնեցնել այս հիվանդության շարունակվող տարածումը»,-ասել ԱՀԿ տարածաշրջանային գրասենյակի ղեկավարը։
Նրա տվյալներով՝ կազմակերպության եվրոպական տարածաշրջանը ստանում է մայիսի կեսերից ի վեր ամբողջ աշխարհում լաբորատոր հաստատված և հաղորդված բոլոր դեպքերի գրեթե 90%-ը, իսկ հունիսի կեսերից դեպքերի թիվը եռապատկվել է և հասել ավելի քան 4,5 հազարի։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիայում հաստատվել է կապիկի ծաղիկի առաջին դեպքը
- ԱՀԿ-ն հայտնում է 50 երկրներում կապիկի ծաղիկի ավելի քան 3400 դեպքի մասին
- Համալեյի կենտրոնում պատմել են՝ որտեղից է հայտնվել կապիկի ծաղիկը
- Կապիկի ծաղիկը ուզում են դարձնել համավարակ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան