ԱՄՆ-ում ոստիկանները որպես ուսումնական թիրախ օգտագործել են աֆրոամերիկացիների լուսանկարները
Դետրոյթի արվարձանների ոստիկանական բաժանմունքներից մեկը որպես կրակոցների ուսումնական թիրախ օգտագործել է սևամորթ տղամարդկանց պատկերներ՝ սպորտային շապիկներով և զենքերով: Vice գործակալության տարածած լուրը հրապարակել է «Գազետա ռու»-ն։
Այն նկատել են շրջայցով ոստիկանական բաժանմունքում գտնվող երիտասարդ հետախույզների ջոկատին ուղեկցողները։
«Երբ երեխաները տեսան այդ պատկերները, մենք զգացինք, որ այն ամենավատ կերպով ազդում է սևամորթների մասին նրանց պատկերացումների վրա»,-ասել է այցելուներից մեկը:
Քաղաքի քաղաքապետն ու ոստիկանության բաժնի պետն արդեն հրապարակային ներողություն են խնդրել և խոստացել իրավական գնահատական տալ այս նկարների օգտագործմանը։ Նրանց խոսքով՝ թիրախները ձեռք են բերվել երրորդ կողմի մատակարարից։
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ-ում արգելափակվել է ռուսական 30 միլիարդ դոլարի ակտիվները
- ԱՄՆ-ը հայտնել է, որ Չինաստանը կրճատել է ապրանքների արտահանումը Ռուսաստան
- ԱՄՆ-ի խոշոր քաղաքներում աբորտի իրավունքի սահմանափակումների դեմ բողոքի ցույցեր են տեղի ունեցել
- ԱՄՆ-ի Գերագույն դատարանը կայացրել է որոշում, որով արգելվում են հղիության արհեստական ընդհատումները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան