Այս պահին լոլիկի քանակը Հայաստանում քիչ է․ Գյուղատնտես
Գյուղատնտեսները կանգնած են տարբեր խնդիրների առջև, հիմնականում՝ իրացման։ Panorama.am-ն այս անգամ էլ զրուցեց գյուղատնտես Արմեն Սիմոնյանի հետ, որը զբաղվում է ջերմոցային տնտեսությամբ։ Մշակում է վարունգ, լոլիկ, սմբուկ, պղպեղ և այլ կուլտուրաներ։ Նրա խոսքով՝ ջերմատնային տնտեսությունները հիմնականում բողոքելու իրավունք չունեն, քանի որ մինչև ինքնարժեքից բարձր վաճառք են ունեցել։ Հիմա նոր սկսել է լճացում՝ կան կուլտուրաներ, որոնք վաճառվում են ինքնարժեքով, որոշներն էլ՝ ինքնարժեքից ցածր։
«Կարտոֆիլի ինքնարժեքով վաճառքը պայմանավորված է շուկայի լճացման հետ՝ սպառողը քիչ է, կարտոֆիլը՝ շատ։ Իսկ օրինակ՝ լոլիկի գինն այս տարի բարձր։ Սովորաբար լինում էր 100-150 դրամ, իսկ հիմա 300-350 դրամ է, խոսքը՝ մեծածախ գների մասին է, ոչ ՝ մանրածախ։ Այս պահին լոլիկի քանակը Հայաստանում քիչ է»,- ասաց Արմեն Սիմոնյանը։
Գյուղատնտեսւ նշում է, որ հիմնական խնդիրը ոչ պլանավորված գյուղատնտեսության կազմակերպման հետ է կապված։ Մեր զրուցակիցը մանրամասնում է՝ գյուղացին շատ է ցանում, այդ տարի գինն ընկնում է, քիչ է ցանում՝թանկ է լինում։
«Ամենամեծ սխալը նրանում էր,որ Գյուղնախարարությունը միացրեցին Էկոնոմիկայի նախարարությանը։ Եթե առանձին գործեր նախարարությունը, կկարողանար ավելի լավ պլաններ մշակել և ավելի սերտ կաշխատեր գյուղացու հետ»,- հավելեց Սիմոնյանը։
Նրա կարծիքով՝ գյուղացին որոշ դեպքերում բողոքելու տեղ ունի։
«Գյուղացին կարող է բողոքել, քանի որ որոշ մշակաբույսեր իր ինքնարժեքն էլ չի հանում։ Օրինակ ՝ բրոկոլին, ինքնարժեքը 500 դրամ է, իսկ վաճառքը՝ 200-250 դրամ։ Լճացում է, սպառում չկա։ Մեկ շաբաթից տասն օր կարող ենք սառնարաններում պահել, բայց եթե չվաճառվեց՝ թափում ենք։ Ոլորտում կարծես ամեն ինչ խճճվել է իրար»։
Սիմոնյանն ասում է՝ եթե Նախարարությունը մթերման խնդիրներին ուշադրություն դարձնի,այդ թվում՝ արտահանման խնդիրները լուծի, ապա գյուղացու համար լավ կլինի։
«Հիմա մենք անզոր ենք։ Ճիշտ ուղղություններ ցույց տվողներ չկան։ Եթե արտահանման հետ կապված պայմանագրային առևտուր ունենանք, դա կլինի ճիշտ։ Տեսեք, «Սպայկա»-ն ունի պայմանագիր և կատարում է իր պարտավորությունները, բայց նա մի տեղից է իր ապրանքը բարձում։ Իսկ մենք՝ գյուղացիներով չենք կարողանում միանալ իրար ու կազմակերպել վաճառքը։ Իսկ եթե պետության կողմից լինի պարտավորություն, մթերումը ճիշտ կկազմակերպվի։ Գյուղացին միայնակ արտահանում չի կարող կազմակերպել, քանի որ մեծ ֆինանսեր են պետք դրա համար և երաշխավորած չի ճանապարհային խնդիրներից»,- նշեց մեր զրուցակիցը։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում