Թբիլիսիում բերման են ենթարկել «Հպարտության շաբաթվա» դեմ բողոքի ակցիայի 26 մասնակիցների
Վրաստանի իրավապահները ձերբակալել են Թբիլիսիում «Հպարտության շաբաթվա» դեմ կազմակերպված ցույցի 26 մասնակիցների:Վրաստանի Առաջին ալիքի լուրին հղում է անում «ՌԻԱ նովոստի»-ն։
Թբիլիսիում հունիսի 28-ին մեկնարկել է «Հպարտության շաբաթը», որն անցկացնում է ԼԳԲՏ մարդկանց աջակցող հասարակական կազմակերպությունը։ Շաբաթվա վերջին իրադարձությունը երաժշտական փառատոն է, որը տեղի կունենա հուլիսի 2-ին Մթածմինդայի այգում:
«Ներքին գործերի նախարարությունը Մթածմինդայում Pride-ի հակառակորդների ցույցի ժամանակ բերման է ենթարկել 26 մարդու: Բոլոր անձինք բերման են ենթարկվել վարչական իրավախախտումների համար (խուլիգանություն և ոստիկանությանը դիմադրություն)»,-հայտնում է հեռուստաալիքը։
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանը ներկայացնում է ԵՄ պայմանները բավարարելու գործողությունների ծրագիրը
- Վրաստան կարտոֆիլի ներկրմամբ ՀՀ-ն 9-րդ, արտահանմամբ՝ 3-րդ տեղում է
- Վրաստանի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ի հետ համագործակցելու պատրաստակամության մասին
- Վրաստանի ներսում կրկին բեռնատարների բազմակիլոմետրանոց շարասյուն է գոյացել
- Վրաստանում սողանքի գոտում մահացած են գտել օտարերկրյա զբոսաշրջիկին
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները